Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/276

Այս էջը հաստատված է

ստացել եմ այնպիսի մի պահի, երբ անասելի թախիծը ճնշում է հոգիս ինչ-որ տաղտկալի ծանրությամբ: Նույնիսկ դժվար է գրելը։ Բայց այնուհանդերձ պետք է որոշ բաներ գրեմ։ Սողոմոնյանի պատմությունը ինձ շատ վշտացրեց։ (Ես ենթադրում եմ, որ նա ձեզ համբուրել է հակառակ ձեր կամքի)։ Այսպիսով ստարվում է, որ ես ձեզ արջի ծառայություն եմ մատուցել: Շատ եմ ցավում դրա համար։ Տեսնո՞ւմ եք, ուրեմն ամենքի հետ չէ, որ կարելի է անկեղծ ու պարզ լինել և, ցավոք, այդ «ամենքը» շատ են, շա՜տ-շատ, Անտյա, ուստի իմ բարեկամական խորհուրդն է ձեզ՝ այսուհետև ավելի զգույշ լինել և ներել ինձ, սիրելի, լավ Անտյա, որ ակաւմա, ցանկանալով ձեզ ծառայություն մատուցել, ծանոթացրել եմ ձեզ անարժան մարդու հետ։ Ես անկեղծորեն ափսոսում եմ, եթե միայն բանն այնպես է, ինչպես ենթադրում եմ։ Սոսկալի թախիծ է։ Ուզում եմ այստեղից որևէ տեղ գնալ։ Շատ հնարավոր է, որ իրականանա այն, ինչ ձեզ ասել էի կատակով, և մի գեղեցիկ օր տեսնվենք Խարկովում։ Եթե դա լինի, շուտ կլինի, առաջին իսկ հնարավորության դեպքում։ Դեկտեմբերի սկզբներին։ Դուք, իհարկե, չեք մերժի ինձ որոշ ծառայություն մատուցել, օրինակ՝ սենյակ ճարել և այլն։ Եթե այո, այդ դեպքում մեկնելուցս առաջ ձեզ կհեռագրեմ, որպեսզի համարներում չիջևանեմ։ Ինձ պետք կլինի, իհարկե, ոչ թանկ ,սենյակ, ամիսը՝ մինչև 15 ռուբլի (իհարկե, եթե հնարավոր է)։ Այս ամենը գրում եմ վաղօրոք, որովհետև դա հնարավոր է։ Ամեն, ամեն ինչից ձանձրացել եմ, ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Առայժմ։

Վահան

P.S. Առայժմ գրեք։ Հասցեն հինն է։

79. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1908, 4 դեկտեմբերի

Երեկ ձեզ նամակ գրեցի ի պատասխան ձեր բացիկի։ Ճիշտն ասած, գրեցի տհաճությամբ, որովհետև ձեր բացիկը համարում էի իմ նամակի պատասխանը և, իհարկե, դժգոհ էի մնացել այդպիսի