որը, ի միջի այլոց, մի քիչ ուշացել էր, դրա համար էլ շտապում եմ պատասխանել, համոզված, որ սպասում եք իմ նամակին։ Ձեր նամակը ես կարդացի Կոլյային, օգտվելով ինձ տված ձեր թույլտվությունից, որը, ինձ թվաց, մասամբ նույնիսկ պարտավորեցնում էր այդ բանն անելու։ Բայց դա միևնույն է, տարբերություն չունի։ Ես այս նամակում ուզում եմ սպառել Կոլյայի հարցը։ Կարծում եմ, հարկ չկա այդ մասին երկար ծավալվելու, առավել ևս, որ ձեր նամակը կարդացի Կոլյային և, նրա հետ խոսելով, այն եզրակացության եկա, որ այդ ամբողջ իրարանցումն առաջացել է դատարկ բաներից և, հուսով եմ, իմ նամակին կից Կոլյայի նամակը ձեզ հնարավորություն կտա անձամբ բացատրվելու նրա հետ։ Մի՞թե դա ավելի լավ չէ։ Խոստովանում եմ, վերջին ժամանակներս ես աշխատում եմ խուսափել մարդկանց մասին խիստ, որոշակի դատողություններ անելուց և դժվարանում եմ նրանց դատապարտել, թեև միշտ չէ, որ դա ինձ հաջողվում է կամ, ավելի ճիշտ, հազվադեպ է հաջողվում։ Ինչպես գրել էի անցյալ անգամ, ԱՆտյա, միանգամայն իրավացի եմ համարում ձեր «այն» նամակում շարադրած դատողությունները Կոլյայի վերաբերյալ, թեև ձեզ հետ համաձայն չէի: Իսկ ձեզ իրավացի եմ համարում նրա համար, որ դեպի ձեզ ունեցած իր վերաբերմունքի մեջ Կոլյան ըստ երևույթին լիովին անկեղծ չէր։ Որքան ինձ հայտնի է, նա ձեր նկատմամբ ոչ մի չարություն չունի։ Նա ինձ ասել է, որ ձեզնով տարված չէ, բայց ձեր մասին միշտ լավ էր արտահայտվում։ Ձեր լուսանկարը նրա սեղանին է։ Դուք, հավանաբար, հիմա կարծում եք, թե ես չարանում եմ ձեզ վրա կամ բարկանում։ Ամենևին։ Հավատացնում եմ ձեզ, սիրելի, լավ Անտյա, դուք ինձ շատ եք դուր գալիս։ Ես համոզված եմ նաև, որ Կոլյան ձեր մասին լավ կարծիքի է։ Նրանով, որ դուք անկեղծորեն արտահայտեցիք ձեր մտքերը, ավելի ճիշտ, զգացմունքներն ու տրամադրությունները, դուք ոչինչ չկորցրիք իմ աչքում, այլ ընդհակառակը, ինձ համար ավելի սիրելի ու մոտիկ դարձաք։ Ուզում եք իմանալ իմ կարծի՞քը Կոլյայի մասին։ Ես ձեզ կասեմ։ Նա շատ հաճելի մարդ է, բայց անհոգ ու թեթևամիտ է դեպի կյանքն ունեցած իր վերաբերմունքի մեջ։ Սկզբում (ես նրան ճանաչում եմ 7—8 տարի) ես նրա հետ հույսեր էի կապում, կարծում էի, որ
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/291
Այս էջը հաստատված է