Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/305

Այս էջը հաստատված է

Բայց այսօր ինձ համար լավ է։ Ինձ թեթև ու խնդուն եմ զգում։ Այսինքն ոչ թե խնդուն, այլ տրտում։ Կարծեմ ես ձեզ մի ժամանակ ասել եմ տրտում ուրախության մասին։ Այդպիսի պահերին ավելի լավ եմ զգում, քան լինում է խելահեղ զվարճության րոպեներին։ Այո, դա ավելի լավ է։

Խաղաղ իրիկունով նստեցեք դաշնամուրի մոտ կիսախավարի մեջ և նվագեցեք որևէ մեղմ, թախծոտ, գգվող բան, և եթե արձունքներդ ակամա հոսեն, ձեզ լավ կզգաք, և եթե հիշեք, որ ուր որ հեռու֊հեռու մեկը նստել է ու թախծում է և երբեմն մտաբերում է ձեզ, ձեզ լավ կզգաք։ Եվ եթե հանկարծ հիշեք, որ ձեր շուրջը եռում է «կյանքը», աղմկում ու իրար է անցնում այդ խելահեղը, նա կթվա հեռավոր ու սքանչելի, ինչպես ամեն մի հեռավոր բան, և կուզենաք հանկարծ տեսնել որևէ մեկին և նրա հետ զրուցել դատարկ բաների մասին։

Հիմա ես հիշեցի Իբսենի խոսքերը «ինքն իրեն հարազատ լինելու» մասին — «Եղիր ինքդ քեզ հարազատ»։ Որովհետև ես ասել եմ այն մասին, թե որքան լավ է ներանձնանալ և ապրել ինքն իր հետ, իր հոգու մեջ, նվիրվել իրեն, և աշխարհը դարձնել հրաշալի անուրջ։ Բայց հիշելով այդ ֆրազը, ես րոպեապես մերժեցի այն։ Մի՞թե կարելի է հավերժ լինել ինքն իր հետ և ինքն իրեն հարազատ։ Չ՞է որ ամենահետաքրքիր մարդիկ էլ ձանձրացնում են։ Հաշվել իր մեջ և ամեն ինչ մոռանալ, այդ լավ է, բայց ոչ միշտ, այլ երբեմնակի։ Ամբողջ կյանքում անրջելը ճղճիմ բան է, բայց թախծի ու տրտմության պահին առանձնանալ և մենության հովանու ներքո լալ ու անրջել՝ դա հոգու պահանջ է, նույնքան անհրաժեշտ, որքան սնունդը։ Մենության անապատից վերադառնալ մարդկանց մեջ նորոգված ու լուսավոր, սերը սրտում և կյանքի, աշխատանքի ծարավով։ Ես այս ամենը գրում եմ իմ մասին, բայց ինձ թվում է, որ դա մասամբ եթե ոչ ամբողջովին, վերաբերում է և ձեզ, սիրելի Անտյա։

Ասենք, չգիտեմ ինչ գրեցի, և եթե որևէ բան այդպես չէ, մի բարկացեք և մի նախատեք ինձ։ Հանգամանորեն գրել չեմ կարող, այսինքն՝ գրում եմ շատ, բայց ոչ այնքան հետևողականորեն, և

[1]

  1. 20 Վսւեան Տերյան, Հ. III