Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/308

Այս էջը հաստատված է

96. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1909, 3 Հունիսի <Մոսկվա>

Բաց նամակդ ստացա։

Գրելու առանձնապես ոչինչ չունեմ։ Տեղափոխվել եմ ամառանոց։ Հայկը ապրում է ինձ հետ միասին։ Եղանակները բավականին վատ են։ Օրերը՝ ձանձրալի։ Վաղը Մոսկվա է գալու Ամենայն Հայոց կաթողիկոս Վեհափառ Մատթեոս Իզմիրլյանը։ Կուսիկյանը երեկ պետք է գնար Կիսլովոդսկ։ Ջուզեպպովիչը հուզվում է, որ ճաշկերույթի համար, որ Մոսկվայի հասարակությունը սարքում է ի պատիվ Իզմիրլյանի, 10 ռ. փայ են նշանակել և այդպիսով անմատչելի դարձրել լայն խավերին։ [(Ինչպիսի՜ դժբախտություն)։ Ահա և ամենը։ Ալմանախի վերաբերյալ առայժմ ոչինչ չեմ կարող հայտնել, որովհետև դեռ ժողով չի եղել։ Երեկ, ոչ, ներողություն, երեք օր առաջ, եղա Վարյայի մոտ և ամեն տեսակ հիմարություններ դուրս տվի։ Դե ամենայն բարիք։ Ցանկանում եմ քեզ առողջություն և ամենայն հաջողություն, նույնպես և ուրախ անցկացնել ամառը։ Ծանոթներին բարևիր, եթե ուզում ես, ինչպես նաև գրիր։

Քո Վահան Տերյան

Առայժմ չեմ կարողանա բանաստեղծություններ Ուղարկել։ Գուցե հետո մի կերպ՝ եթե Տերը կամենա։

Москва, село Богородское, Миллионная улица, дача Вас Котова — իմ հասցեն։

97. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1909, 4 հուլիսի <Մոսկվա>

Սիրելի Ցոլակ

Մի քանի օր սրանից առաջ ստացա Միհրդատից նամակ գրում է, որ դու շուտով հիվանդանոցից դուրս կգաս: