Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/309

Այս էջը հաստատված է

անելադրում եմ, որ այժմ դու արդեն Ղարաքիլիսումն ես և այնքան առողջ, որ կկարողանաս գրել Կյալին փողի մասին, որը ինձ շատ անհրաժեշտ է։ Շատ նեղ դրության մեջ եմ և այդ փողը գեթ մասամբ կթեթևացնե դրությունս։ Ես Վարյայի նամակից տեղեկացա, որ հիվանդ ես, գրեցի տուն, որ փող ուղարկեն, հուսալով, որ կստանամ և ստիպված չեմ լինի քեզ գրելու — մանավանդ որ հիվանդությանդ ժամանակ երևի ծախքեր շատ են եղել, սակայն ոչինչ չստացա և ստիպված եմ քեզ գրելու։ Իհարկե, ոչ մի ելք չունեմ: Եթե փողը ստացել ես, փոխադրիր հեռագրով, եթե ոչ գրիր Կյալին, որ նույնը անե. լավ կլինի եթե հեռագրես Կյալին՝ ամեն մի օրը նշանակություն ունի, հետաձգել այլևս անկարելի է։


Վահան

Գրիր, եթե կարող ես, քո մասին մանրամասն—ինչպե՞ս է առողջությունդ, ի՞նչ ես անում և այլն։ Հասցես՝ Трехпрудный Персулок, Д. Андреева, кв. 19, В. Т. քաղաքումն եմ։

Բարևիր Վառիային և ձերոնց։ Ողջ լեր. Վառիան ոչ մի նամակում հասցե չէր գրել։

98. Հ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

1909,14 օգոստոսի, Մոսկվա

Մեծարգո պ Թումանյան

Մենք, ներքո ստորագրյալներս, կարդալով «Մշակ»֊ում ձեր հոդվածը հայտնում ենք ձեզ մեր ջերմ համակրությունը և ցանկանում ենք ձեզ կատարյալ հաջողություն՝ շարունակելու Ձեր «պլադիատային» գրական գործունեությունը, որի բարձր գնահատողների թվին պատկանում ենք նաև մենք։ Օգտվելով հանգամանքից, մեր սրտագին ուրախությունն ենք հայտնում Ձեզ բանտից ազատվելու համար։

Ընդունեցեք բարևներս և մեր հարգանքը։

Ս. Օտարյան
Վահան Տերյան