սակայն այդ դեպքում կիսամյակդ (սեմեստրդ) կկորչի։ Երևի մնում է մի ուրիշի միջոցով ստանալ «ВИД»֊ը, վերադարձնելով քո հին «ВИД»-ը կամ отпускной билет֊ը»։ Պետք է փորձել այդ։ Ուրեմն ուղարկիր արձակուրդի տոմսդ, ես կփորձեմ փոխել [եթե սեպտեմբերը քեզ համար նշանակություն չունի, դա այլ հարց է— այն ժամանակ կարող ես դիմում ուղարկել նոր արձակուրդի մասին]։ Տոմսակդ չուշացնես, ուղարկիր իսկույն—մի երկու օր ուշացած կլինի։ [Հավանաբար դա հաշվի չի առնվի։ Շտապում եմ քեզ հայտնել այդ մասին։ Մնացյալի մասին առայժմ ժամանակ չունեմ գրելու]։
Վահան
[Բարևիր ինձնից ու Սուսաննայից Վարյային]։
<1909, 6 հոկտեմբերի, Մոսկվա
Շուտով ուղարկիր ВИД ЖИТЛЬСТВО. Ուղարկում եմ 25-ի տեղ 24, որովհետև 1 ռ. ծախսեցի, փող չունեի։ Միայն այսօր կարողացա ուղարկել տոների պատճառով։
Վահան
Շուտ արա եկ։
Եթե Աբգարին տեսնես, վերցրու 5 ռ. և բեր, փողի մեծ պակաս է զգացվում։
103. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Ահա վերջապես եկա ձեզ մոտ և ձեզ չգտա։ Դեռ մինչև ժամը 11֊ից 10—15 րոպե պակաս զանգահարեցի ձեզ, տանը չէիք։ Իսկ ես շատ էի ուզում մի քիչ նստել ձեզ մոտ—ինձ լավ չեմ զգում։