Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/314

Այս էջը հաստատված է

որ ես ձեզ հետ, հավանաբար, ինձ շատ լավ կզգայի։ Թեև, նայած թե ինչ տրամադրության մեջ կլինեիք։ Հանգիստ կաշխատեի (իսկ դա այնպես պետք է, Անտենկա, այնպես անհրաժեշտ է ինձ)։ Իհարկե, ոչ համալսարանական առարկաներով, ոչ։

Ձեր մեկնումն ինձ համար անսպասելի էր և ինձ զարմացրեց։ Այդ ինչո՞ւ ինձ մոտ չանցաք գեթ հրաժեշտ տալու։ Ավելորդ համարեցիք։

Իսկ այդ շրջանում ես ինձ լավ չէի զգում։ Ահա միայն հիմա պատրաստվեցի գրելու և առաջին նամակը գրում եմ ձեզ։ Իսկ էլի որևէ մեկին կգրեմ թե ոչ, չգիտեմ։ Այնպես չեմ ուզում գրել։ Ինչ-որ համրություն է կաշկանդել ինձ։ Ուզում եմ լռել և շատ հազվադեպ է փայլատակում բարեկամներիս կամ ծանոթներիս մի խոսք գրելու ցանկությունը, որն, իհարկե, չեմ կատարում։ Մի անգամ ուզեցի վերցնել ու նամակ գրել... Գիտե՞ք ում։ Կռահեցեք։ Մարթա Միսկարյանցին։ Որին չեմ ճանաչում, որի հետ ծանոթ չեմ, բայց և այնպես, ուզում էի նստել ու գրել նրան շատ, շատ, ինչի մասին՝ չգիտեմ, բայց ինչ֊որ տխուր ու լավ բանի մասին։ Ինչ-որ լուսավոր ու գեղեցիկ բանի մասին։ Բայց դա անցավ։ Ու նրա մասին իմ մեջ մնաց ինչ-որ հիշողություն, զարմանալի լավ, մաքուր ու պայծառ, խաղաղ ու տխուր։ Ես երբեմն նստում եմ մենակ ու մտորում եմ նրա մասին։ Արդյոք իսկապե՞ս նա այդքան հրաշալի է։ Մի անգամ մտքովս անցավ, ահա հանկարծ նրանից, այդ զարմանալի Անծանոթ աղջկանից նամակ ստանամ։ Ու թեև դա տեղի չունեցավ, սակայն այդպիսի ենթադրության հնարավորությունը իմ մեջ ծնեց մի տեսակ տարօրինակ ուրախություն, ինչպես հուշը մի բանի, որը չի եղել, բայց որի մասին երազել ես մի ժամանակ, որ սիրել ես մի ժամանակ, որը դեռ կանչում է իր մոտ։ Ես կասեի, տրտում ուրախություն, բայց վախենում եմ, որ ինձ ուլտրադեկադենտ համարեք։ Բայց չէ՞ որ իրոք այդպես է։ Այ թե ինչքան շաղակրատեցի։ «Մարթա Միսկարյանին» հաղորդեցեք ողջույնս, միայն ողջույնս, որովհետև ավելին ուղարկել չեմ համարձակվի։ Բայց կուզենայի, որովհետև նա ինձ համար հիմա լուսավոր մուսա է։ Ես մի քանի բանաստեղծություն եմ գրել նրա մասին մտածելով, և դրա համար պետք է շատ շնորհակալ լինեմ նրան: Մի՞թե չէի կարող նրան ավելի շատ բան ուղարկել, քան ողջույնը։ Դուք ձեր մասին ոչինչ չեք գրում։ Ձեր տրամադրության,