Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/317

Այս էջը հաստատված է

դուր չի գալիս: Ինձ գրեցեք Մոսկվա և անպայման գրեցեք ձեր մասին որքան կարելի է շատ։

Բարևներս ձերոնց։

Պինդ սեղմում եմ ձեր ձեռքը։

Վահան

Մոսկվայում հասցես հինն է։

106. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1910, 9 հունվարի <Մոսկվա>

Սիրելի Ցոլակ

Նամակդ ստացա Պետերբուրգում եղած ժամանակս, բայց գրելու իսկի տրամադրություն չկար և այժմ նույնպես։ Ինչպե՞ս են գործերդ, ե՞րբ ես մտածում գալ։ Լավ կանես քիչ շտապես — Ալմանախի համար նյութեր ստացվում են շատ, բայց լավ բան գրեթե չկա։ Այս օրերս սենյակս փոխում եմ, գնում եմ Замоскворечье.

Գրիր այս հասցեով՝ Лебяжий, д. Котова, кв. 79, Сусанне Сергеевне Пахаловой, передать ինձ։ Խնդրում եմ չմոռանաս և հետդ անպատճառ բերես Розанов֊ լեկցիաները — французская литература, ինձ անհրաժեշտ են։ Բարևներս Վարյային և ձերայնոց։


107. Ց. ԽԱՆԱԴՅԱՆԻՆ

1910, 26 հունվարի <Մոսկվա>

Սիրելի Ցոլակ

Քո վերջին նամակը ինձ զարմացրեց։ Ոչինչ չեմ հասկանում, ինչ արգելքներ կարող էին խանգարել ամուսնությանդ՝ չգիտեմ։ Հույս ունեմ շուտով քեզ տեսնելու, դրա համար բավականանում եմ այս երկտողով։ Չգրելուս պատճառները երկար են և երևի