Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/32

Այս էջը հաստատված է

7. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Ծնված հեգ երգիչ մի դժբախտ ազգի,
Միշտ մռայլ տեսա երկինքը գլխիս,
Ես շատ վաղ ուսա տանջանքը կյանքի,
Վաղ մտերմացավ վշտի հետ հոգիս:

Ալեքսանդր Ծատուրյանի կյանքը մի պարզ ու սրտաշարժ հեքիաթի է նման, մի տխուր պատմության, որի հերոսը դուրս եկել կյանքի ամենախավար մի խորշից, անցել է անօրինակ զրկանքների ու տանջանքի մի երկար ճանապարհ և այսօր ներկյանում է մեր առաջ որպես մեր գրականության փշոտ ու քարո ասպարեզում նահատակվող ու նահատակված մի շարք հերոսներ ներկայացուցիչը՝ այն հերոսների, որոնց մասին կարելի է աս Բայրոնի արտահայտությամբ, որ նոքա իրենց բոլոր առաքինությունների համար միայն իրենք իրենց են պարտական, և նոց թերությունների մեծագույն մասը պետք է վերագրել կյանքի պայմաններին։

Սակայն նույնիսկ մեր գրական աշխատավորների մեջ դժվ է գտնել մի ուրիշի, որի կյանքը ավելի սրտառուչ ու տխուր էջ պարունակեր, որի կյանքը ավելի դառն ու տանջալից օրերից հյուսված լիներ, քան Ալեքսանդր Ծատուրյանինը։ Ալեքսանդր Ծատուրյանը ծնվել է 1865 թվականին։ Նրա հայրը ձկնավաճառությա էր պարապում, ոչ թե սեփական առևտուր ուներ, այլ ծառայո էր այն ժամանակ Զաքաթալայում հայտնի հարուստ Սափարյա ձկի առևտրական գործում։ Հայտնի չէ ինչ պատճառով մի օր նրա պաշտոնից զրկում է աղան, և քիչ անց մեր բանաստեղծի հայր վախճանվում է՝ թողնելով իր այրիացած կնոջը իբր ժառանգությո երեք տարեկան Սանդրոյին, այսինքն՝ Ալեքսանդրին և յոթը կ պեկ փող։ Այն ժամանակներում էլ այդ գումարով չէր կարելի պարել, ուստի Ծատուրյանի մայրը սկսեց ինքը աշխատել իր և միակ որդու գլուխը պահելու համար։ Լվացք էր անում զանազ տներում, կար էր անում, աղախնություն էր անում և մի կել