չէի կարող օգնել նրան և դրա համար մինչև այսօր չեմ կանչում և չեմ գնում մոտը։ Ի՞նչ միտք։ Տրամադրությունս սոսկալի էր և գլխավոր պատճառը այդ էր։ Ալմանախը մի քանի օրից լույս կտեսնի։ Այսօր շապիկն էինք ընտրում: Շապկի երեսը նկարել է Սարյանը1, և մենք բոլորս հավանեցինք նրա նկարը։ Սկզբում Վարդգես Սուրենյանն էր նկարել, սակայն ոչ մի համեմատություն չի կարող լինել սրա և նրա նկարների միջև։ Ծատուրյանի հոբելյանը լինելու է մայիսի 2-ին։ Այս ամսի երեսունին ուսանողական երեկո է լինելու Ծատուրյանին նվիրված — կարդալու եմ ես2։ Փող են հավաքում — մի 5-6 հազար կհավաքվի։ Կրկին լեգալիզացիայի համար խնդիր ենք ներկայացրել «Հայ գրականությունը սիրողների ընկերության»3, ես եմ, Ահարոնյանի որդին4, Հովսեփ Կուսիկյանը, և գրել եմ քեզ — մտադիր եմ հաջողեցնել այդ խմբակի հրատարակչական գործը։ Գլխավոր նպատակը — ռուս գրականության թարգմանությունը։ Այդ մասին երկար կխոսենք հետո։
Պարապում եմ, ուզում եմ մի քանի քննություն տալ։ Մտադիր եմ մայիսի 15 — 20-ին ուղևորվել դեպի Կովկաս։ Գրելու-խոսելու շատ և շատ բան ունեմ, բայց չեմ կարող գրել։ Մի ուրիշ անգամ։ Այժմ այսքանը։ Դու ազատ ես, գրիր։
Վարյային իմ ջերմագին ողջույնը, նմանապես ձերոնց բարևս։ Եթե մտադիր ես Ծատուրյանի հոբելյանին ողջույնդ հղել հոբելյարին՝ չուշացնես ու չմոռանաս։ Այստեղ սպասվում է քո ողջույնը. սա — pro domo nostra5.
110. Վ. ԽԱՆՋԱԴՅԱՆ — ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ամենասիրելի Վարիխեն[1]
Ստացա Ձեր նամակը։
Ռոզանովյան1 դասախոսությունների համար մի անհանգստացեք, ես այստեղ ճարել եմ լիակատար դասընթացը, այնպես
- ↑ Նամակը գրված է ռուսերեն: