Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/323

Այս էջը հաստատված է

112. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1910, 9 մայիսի, Մոսկվա

Սիրելի Ցոլակ

Այս շաբաթ հիվանդ պառկած էի և չկարողացա գեթ մի կարճ նամակով պատասխանել քո նամակներին։ Այսօր ինձ լավ եմ զգում և ուզում եմ մի քիչ գրել քեզ։

Համալսարանական գործերիդ մասին մի մտատանջվիր — ամեն ինչ անել կտամ իր Ժամանակին և հետևանքը, եթե հարկավոր չինի, կհայտնեմ քեզ։

Հոբելյանը (Ծատուրյանի) տոնեցինք։ Դրա մասին երկար գրել չեմ ուզում —նկարագրությունը կկարդաս լրագրներում, իսկ ինտիմ կողմերի մասին կպատմեմ մի այլ անգամ։ Դժբախտաբար Ղարաքիլիսայի երիտասարդների կողմից չկարողացա ոչինչ ասել, սակայն հայտնեցի այդ իրեն բանաստեղծին։ Եթե մի որևէ հեռագիր, ուղերձ կամ նամակ լիներ նոցա կողմից, դա այլ բան կլիներ, իսկ այնպես ես անհարմար գտա խոսել, մանավանդ որ խոսողները առանց այդ էլ շատ եղան։ Հոբելյանի տոնին բուրժուազիի մեծ մասը բացակա էր։ Հետաքրքիր կուրյոզներ շատ կային, բայց գրելու հավաս և ուժ չկա։ Մի օր կպատմեմ։ Ավ. Իսահակյանը մի շատ լավ նամակ էր գրել, ուր թունդ կոթում էր թե՛ ուսանողներին, թե՛ ինտելիգենցիային, թե՛ բուրժուազիային։ Մեծ էնտուզիազմ առաջացրեց կարդալիս։

Քո հեռագիրը կարդացվեց ճաշին և երևակայիր ծափահարվեց, բոլորը ուրախացան, մանավանդ ուսանողությունը, ըստ երեվույթին, ուրախացավ, որ մի ծանոթ անուն հնչեց, գուցե չսխալվեմ, եթե ասեմ նաև սիրելի, բայց գուցե սա մի սուբյեկտիվ զգացում էր, որ ես վերագրեցի մյուսներին։

Կոլյայի մասին ասեմ հետևյալը։ Քեզ նամակ գրելուցս հետո նրան մի բան էլ էր պատահել։ Նա կրկին ծախսել էր Հայրենակցության փողերից 115 ռ.։ Ինձ հայտնեց։ Շատ կատաղած էի և արդեն չէի ուզում ոչնչին խաոնվել, սակայն խեղճը այնպես վատ դրության էր, որ չկարողացա։ Մանավանդ որ վերջին օրն էր և