կարդացի այդ բանաստեղծությունները, որոնք, իհարկե, հետաքրքրական են և անպայման բարձր շատ և շատ տպագրվող ոտանավորներից, որ հաճախ հաջողություն էլ են գտնում, սակայն ունեն խոշոր թերություններ, որ, ըստ իս, մշակությունից հետո կարող են անհետանալ։ Սակայն դոցանից մեկը ես անպայման հաջողված եմ համարում, թեև նա այնքան հետաքրքրական չէ, որքան թեկուզ մի ուրիշը` «Կրակն այս գիշեր» վերնագրովը, որի վերջին երկու տունը ուղղակի փչացնում են առաջին երկու տան գեղեցկությունը։ Իմ հարմար գտած բանաստեղծությունը վերնագրված է «Գոռ ալիքներին». սա ավելի մշակված է, թեև, կրկնում եմ, առաջինը ավելի է հետաքրքիր1: Ինչևիցե։ Ինձ թվում է, որ կարելի է խնդրել պ. Բաբիյանից, որ մի երկու բան էլի ուղարկե և չնեղանա, որ մենք այդ տեսակ ընտրություն ենք անում։ Ես կարծում եմ, որ եթե նրան Դուք հայտնեք, որ մենք վերաբերվում ենք ամենայն բարյացակամությամբ, նա մեր ընկերական ճաշակի ազատությունից չի նեղանալ և կընդունե այն։
Ես մասնավորապես գտնում եմ, որ նրա բանաստեղծությունների վրա նկատելի է կիրթ ստեղծագործության նշան, որ, ավա՜ղ, շատ քիչ կա մեզանում։ Ահա թե ինչու կուզեի, որ Դուք այս ամենը իմ կողմից հայտնեիք նրան և ընկերաբար առաջարկեիք մի երկու ուրիշ բան ևս տալ, որպեսզի ընտրության նյութը ավելի շատ լիներ և կարելի լիներ ավելի բան զետեղել «Գարուն»-ի մեջ։ Համենայն դեպս գոնե Դուք, իբր նրա մոտիկ ծանոթ, ինձ թվում է, կարող եք այդ ամենը ասել նրան և հուսով եմ, որ նա չպետք է նեղանա։ Ես գոնե կարծում եմ, որ չէի նեղանա այդպիսի հանգամանքներում։
Մոտ օրերս Քալանթարը2 այստեղ դասախոսեց… Ուրիշ նորություն չկա այստեղ առայժմ։ Հա՛, մոռացա։ Մեր «Հայ գրականությունը սիրողների ընկերությունը»3 համալսարանում կարծեմ շուտով գլուխ կգա, և ձեռք կզարնենք գործին։ Ուսանողության մեջ կա հետաքրքրություն, և երևի ընկերությունը կունենա որոշ հաջողություն։ Թեև սա իմ կարծիքն է — տեսնենք։ Այս օրերս կանոնադրությունը կհաստատվի և ուզում ենք ընկերության բացումը շքեղ անել քիչ թե շատ և բաց — հասարակության ներկայությամբ։ Ծրագիրը, իհարկե, համակրելի կլինի Ձեզ և չեմ կասկածում, որ ուրախությամբ պիտի ընդունեք այս տեղեկոեթյունը։ Մանրամասնությունների