իհարկե, դրանից Դուք չեք նեղանա։ Չէ՞ որ Դուք գիտեք առածը` «Թանկ է ոչ թե (մեր) նվերը, այլ սերը»2։
Բարևում ենք և հղում լավագույն ցանկություններս։ Երբ այս կոնֆետներն ուտեք, հիշեցեք մեզ։
- Հերցոգ Վահան Տերյան
- և հերցոգուհի Դոննա Սուսաննա3
Իսկականի հետ ճիշտ է։
- Նոցա մեծությանց քարտուղար`
- գաղտնի խորհրդական
Նոցա
Մեծությանց
զինանիշ
VI — S
Բարևեցեք Մելիք Դավիդովիչին և մայրիկին։
123. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Ձեր սիրելի նկարն ստացա և սրտանց շնորհակալ եմ ձեզնից, Անտենկա, դրա համար և ձեզ մոտ գալու հրավերի համար, սակայն հազիվ թե կարողանամ հրավերից օգտվել և դրա համար շատ պատճառներ ունեմ։ Մի ժամանակ շատ էի ուզում գալ, բայց վերջին անգամ ձեզ և Մարթայի հետ տեսնվելուց հետո տրամադրությունս միանգամից մի տեսակ ընկավ, և ես ինձ շատ և շատ անհարմար զգացի»: Ինչի՞ն պետք է վերագրել դա, արդյոք իմ զգայնությա՞նը, թե այլ հանգամանքների, բայց փաստը մնում է փաստ, և ինձ թվում է, որ նման որևէ բանի կրկնությունը ինձ համար կլիներ չափազանց տհաճ, շատ ծանր։ Ես մի րոպե իսկ չեմ կասկածում,