Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/338

Այս էջը հաստատված է

որ ձեր տանը կգտնեի սրտաբացություն և հյուրընկալություն, բայց ինձ թվում է, որ իմ բնավորությամբ այդքանը բավական չէր լինի, իսկ ձեզնից ավելին պահանջելու իրավունք չունեմ։ Արդյոք ե՞ս եմ տարօրինակ, թե՞ դուք (և դուք, և Մարթան), բայց մեր վերջին տեսակցությունից հետո համոզվեցի, որ համատեղ կյանքը կարող էր անցանկալի անախորժությունների տեղիք տալ։ Իսկ ես կուզենայի դրանից խուսափել։ Դա գլխավոր պատճառն է։ Մնացածն էական չէ և կարևոր չէ։ Իսկ ձանձրանալը` ես իսկապես ձանձրանում եմ, թեև կարող եմ լինել և ոչ մենակ: Այստեղ բանը միայնությունը չէ։ Դա երկար ու բարդ պատմություն է, որը ոչ մի ընդհանուր բան չունի «Սուսաննա-սիրո»1 (որի մասին ակնարկում եք նամակում) և այլնի հետ։ Այստեղ ոչ մի Սուսաննա չի օգնի և ոչ ոք, գուցե, օգուտ չբերի։ Ինձ հետ ինչ-որ վատ բան է կատարվում, Անտենկա, և երբեք այսքան վատ չեմ եղել։ Դե, այդ մասին չարժե։ Ողջույն ձերոնց բոլորին։ Հատկապես ձեր հիանալի հայրիկին2։ Եթե ցանկություն կունենաք, գրեցեք։ Ամենայն բարիք։

Վահան Տերյան

Կոլյային հասցեն հետևյալն է.

Սուխում, Մազլեմյանի գրախանութ, Աթթարա գյուղի ուսուցիչ Ն. Վարագյանի համար։