«Վահան Տերյան, Նամակներ» — «Վահան Տերյանի նամակները Անթառամ Միսկարյանին», տեքստը պատրաստեց, առաջաբանը և ծանոթագրությունները գրեց Նվարդ Տերյանը։ Երևան, 1972։
ԳԱԹ—Գրականության և արվեստի թանգարան։
ՏՖ — Տերյանի ֆոնդ։
ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԶԵԿՈԻՑՈԻՄՆԵՐ
Տերյանի գրական ժառանգության մեջ զգալի տեղ են բռնում գրական-հրապարակախոսական հոդվածները և գրականության ու լեզվի հարցերի մասին կարդացած զեկուցումները։ Պոետի դասընկեր Լ. Բեկտաբեկյանի վկայությամբ դեռ ճեմարանի 6-րդ դասարանի աշակերտ Տերյանը հանդես է եկել «Հայոց դիցաբանությունը» թեմայով զեկուցմամբ։ Այդ շրջանում գրած «Բայրոնի «Չայլդ Հարոլդը» և Շահազիզի «Լևոնի վիշտը» վերնագրով հոդվածը լույս է տեսել Ռուստովի հայ աշակերտների «Լուսաբեր» ամսագրում։ Հասուն տարիներին ևս Տերյանը չի դադարել իրեն հուզող հարցերի մասին հանդես գալ հոդվածներով ու զեկուցումներով, իսկ կյանքի վերջին շրջանում նրա գրած մի շարք հոդվածները հայ մարքսիստական հրապարակախոսության լավագույն էջերից են։
Տերյանը հաճույքով չի գրել որոշ օրգաններում, շարունակ երազել է տպագրվել այնպիսի պարբերականներում, որոնց ուղղությանը նա համակիր է և հաճախ, չգտնելով այդպիսները, ընտրել է պարբերականներ, որոնք համեմատաբար ավելի հնարավորություն են տվել իր կարծիքները հայտնել։
1914 թ. աշնանը Նվ. Թումանյանին գրած մի նամակում Տերյանն ասում է. «Առհասարակ պիտի գրեմ «Մշակ»֊ում, թեև ոչ առանձին ցանկությամբ (լրագրական աշխատողի ձիրք չեմ էլ զգում մեջս), այլ մասամբ ստիպված, թեև շտապում եմ նախազգուշացնել մի անգամ ընդմիշտ, որ իմ խղճի կամ համոզումների հակառակ չեմ գնա երբեք և ոչ մի նկատումով (որքան և ստիպողական լինեն պայմանները) չեմ գրի երբեք և ոչ մի խոսք։ Լրագրում գրելուն դեմ չեմ, այլ հաճախ չէի կամենա գրել և այդօրինակ (խոսքը «Մեր պարտքը» հոդվածի մասին է, տպագրված «Մշակ» թերթի 1914 թ. № 220-ում Վ. Պ.) թեմաների վրա — ահա ինչ եմ ուզում ասել»։
Տերյանի հոդվածներն ու զեկուցումները հաստատում են նրա ասածը։ Լավ է ինչ սրտով է գրել, ինչին հիմնավորապես է անդրադարձել և ոչ «լրագրական» կարճ հոդվածում։ Սակայն բոլոր դեպքերում, անգամ «լրագրական» հոդվածներում, նա չի գրել «խղճի կամ համոզումների հակառակ»։ Սխալվել է երբեմն, անընդունելի տեսակետներ հայտնել, բայց դրանք նրա համոզումն են եղել։
Տերյանը նաև պոյեմիստ է։ Իր տեսակետները հաստատելու համար նա հաճախ քննադատել ու ժխտել է հինն ու տրադիցիոնը։ Բանավեճը Տերյանի հոդվածներից շատերի պաթոսն է՝ նա նետվում է մարտի մեջ, թեև գիտե դրա հետ կապված դժվարությունները. «Կա՞ արդյոք ավելի ծանր պարտականություն,— գրել է նա,— քան հայ մամուլի մեջ որևէ մեկի դեմ բանակռվի դուրս