Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/344

Այս էջը հաստատված է

2. «Պայմանական» թատրոն (Վս. Մեյերհոլդի ռեֆերատի առիթով) (էջ 11)

Աոաջին անգամ տպագրվել է «Անկախ մամուլ», 1907, № 20 (23 դեկտեմբերի)։

Այս հոդվածը (ինքը «Նամակ» է կոչել) հետաքրքրական է Տերյանի՝ թատրոնի մասին հայացքները պարզելու տեսակետից։ Դժբախտաբար նա իր «դիտողությունները և տպավորությունները առհասարակ արվեստի և մասնավորապես բեմական արվեստի «վերանորոգման» և «առողջացման» վերաբերյալ խնդիրների մասին» թողնում է «մի այլ անգամվա»։ Թեև հոդվածը «օբյեկտիվ» ինֆորմացիայի բնույթ ունի, իր «դիտողությունները և տպավորություններն» էլ թողել է մի այլ անգամվա, սակայն ակնհայտ է, որ Տերյանը և՛ գնահատում է Մեյերհոլդին, և շատ բաներում համաձայն չէ նրա հետ։

Հարցը նրա մոտ չի հասարակացված։ Հայտնի է, որ տարիներ շարունակ թատերագետների մի խումբ ժխտում էր Մեյերհոլդին առհասարակ, նրան կտրելով սովետական թատրոնից, համարելով իտալական ֆուտուրիստ Մարինետտիի կրկնությունը մեր պայմաններում։ Այժմ վերանայվել է Մեյերհոլդի ժառանգության գնահատության հարցը։ Դեռ 1960 թ. «Театральная жизнь» ամսագրում տպագրված նիհիլիստական հոդվածի դեմ (հեղինակ Դմ. Շչեգլով) հանդես եկավ Սովետական Միության ժողովրդական արտիստների, գրողների, արվեստաբանների և կոմպոզիտորների մի խումբ (Ի. Իլինսկի, Ի. էրենբուրգ, Ֆ. Բոնգարենկո, Դ. Շոստակովիչ և ուրիշներ) «Литературная газета» թերթի խմբագրությանը գրած նամակով (№ 51, 28 ապրիլի)։ «Վճռաբար բողոքելով» Շչեգլովի հոդվածի դեմ, նամակի հեղինակները անհրաժեշտ էին համարում «հանգիստ ու բազմակողմանիորեն հետազոտել Մեյերհոլդի դերը սովետական թատրոնի պատմության մեջ»։

3. Սմբատ Շանազիզի թաղումը (էջ 15)

Առաջին անգամ տպագրվել է «Անկախ մամուլ», 1908, № 4 (9 հունվարի), «Վ. Տ.» ստորագրությամբ։

1. Խոսքը «Զոհեր» բանաստեղծության մասին է, գրված 1890-ին՝ իբրև արձագանք այդ ամառ թուրքական բռնակալության դեմ Պոլսում և Կարինում բռնկած հուզումների, 94 տողից կազմված այդ բանաստեղծությունից տպագրվել էր ընդամենը 24-ը («Հոբելյանի տարեդարձ», 1893)։ Թաղման հանդեսին կարդալուց հետո «Զոհեր»-ը տպագրվեց «Մշակ»-ում (1908, № 9, 13 հունվարի)։

4. Լև Տոլստոյի թաղումը (էջ 17)

Աոաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1910, № 256 (17 նոյեմբերի)։

5․ Յասանյա Պոլյանայում (էջ 19)

Աոաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1910, № 257 (18 նոյեմբերի)։