Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/348

Այս էջը հաստատված է

Ավելացրել է նաև գրական գործունեությանը վերաբերող մի կտոր իբրև վերջնամաս. «Ապա աշխատակցել է «Մշակ»-ին, «Աղբյուր»-ին, «Տարազ»-ին, Լ. Սարգսյանի «Մուրճ»-ին և գրեթե բոլոր աոաջադիմական հայ թերթերին. 1891 թ. լույս տեսավ նրա բանաստեղծությունների 1-ին հատորը, 1898 թ. 2-րդ հատորը, 1901 թ. «Գրչի հանաքները» Հրատարակել է նաև հետևյալ թարգմանությունները. «Ասյա», «Արձակ բանաստեղծություններ » Տուրգենևից։ Սումբատովի «Դավաճանություն»-ը, որ աոաջ տպվեց Լ. Սարգսյանի «Մուրճ»-ում, «Ռուս բանաստեղծներ» վերնագրի տակ մի շարք թարգմանություններ Պուշկինից, Լերմոնտովից, Նեկրասովից, Կալցովից, Նիկիտինից և այլն։ Բազմաթիվ բանաստեղծություններ ունի ցրված զանազան պարբերականներում և մի շարք անտիպ գրվածներ («Ռուս բանաստեղծներ», 3-րդ հատոր) թարգմանական և ինքնուրույն» (ընդգծված բառերը նոր չեն ավելացված: «Հատորը» բառի փոխարեն եղել է «Գիրքը»— Վ. Պ.)։

Տերյանի գրածը Ծատուրյանի առաջին ընդարձակ կենսագրությունն է, որի հետ չեն կարող համեմատվել Ծատուրյանի մահվանից հետո հրատարակված կենսագրականները («Տարազ», 1917, № 3. «Գործ», 1917, № 5—6 և այլն) մասնավորաբար հավաստիության տեսակետից՝ Տերյանը տվյալները վերցրել է իրենից՝ Ալ. Ծատուրյանից և ոչ երկրորդ կամ երրորդ աղբյուրներից։ Վերջապես այն հետաքրքրական է ոչ միայն Ծատուրյանի կյանքը ուսումնասիրողների, այլև Տերյանի գրական ժառանգությամբ զբաղվողների համար:

8. Հայ գրականության գալիք օրը (էջ 48)

Առաջին անգամ տպագրվել է «Չորսհատորյակ»-ի 4-րդ հատորում»

Գրված է իբրև զեկուցում և կարդացվել է 1914 թ. ապրիլի 30-ին Թիֆլիսի Երաժշտական ընկերության դահլիճում։

Զեկուցումը դեռ մինչև հասարակության համար կարդալը հետաքրքրել է Թումանյանին: «Անցյալ օրերը Վահանը մոտս էր,— գրել է նա 1914 թ. ապրիլին:— Գնաց Ախալքալաք։ Գալու է և դասախոսություն է կարդալու լեզվի մասին» («Երկերի ժողովածու», 5-րդ հատոր, էջ 399): Թումանյանը ոչ միայն հետաքրքրվել է, այլև մտահոգվել զեկուցման հաջողությամբ: Նա աոաջարկել է դասախոսությունը կարդալ Հայ գրողների ընկերության դահլիճում։ Տերյանը չի համաձայնվել՝ նա գիտեր, որ «ազգայինների» թշնամական վերաբերմունքը այդտեղ ավելի շուտ կարող էր դրսևորվել։ Հետաքրքրական է, որ երբ հակառակորդները «Նոր ույժ» թերթում (1914, № 2) փորձեցին վարկաբեկել Տերյանի զեկուցումը (թե «ունկնդիրները քիչ էին, եղածի մեծ մասն էլ ջահել օրիորդներ էին, որոնք, երևի, եկել էին ավելի շուտ բանաստեղծ Տերյանին տեսնելու, քան նրա «քաղաքական» մտքերը լսելու»), հանուն ճշմարտության «Մշակ»-ում հանդես եկավ Ս. Բոգդանովիչը (մեր պրպտումները պարզել են, որ Ս, Բոգդնովիչը Բագրատ Բորյանն է։ Տե՛ս «Մենք այլ կարծիքի ենք» հոդվածը. «Լենինյան ուղիով», 1962, № 11) և ցույց տվեց, որ թշնամական դիրքերից է գրված այդ հոդվածը (հոդվածագիրը ստորագրել է «Նորերից մեկը»։ Գրող Գ. Ղազարյանն ասում է, որ դա դաշնակցության պարագլուխներից