Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/353

Այս էջը հաստատված է

համենայն դեպս, դեպի այդ արել է մի մեծ քայլ՝ Պեպոն, իրավ որ մարդ է, ինչպես և մյուս հերոսները — ահա թե ինչու նա անմահ է։

Երբ խոսք է լինում ինտերնացիոնալիզմի մասին, միայն չարչին կարող է կամենալ, որ լեզուները խառնվեն և բոլոր մարդիկ դառնան իրար նման։ Ինտերնացիոնալիզմի համար կարիք չկա լեզուներ ոչնչացնելու: Լեզուները չեն, որ միացնում կամ բաժանում են մարդկանց — այլ սրտերն ու հոգիները: Երբ գալոց կարգերում տնտեսական պատճառներ չեն լինի կռվելու և միլիտարիզմը կմնա որպես մի մռայլ ցնորք, մի մթին առասպել — մարդիկ եղբայր լինելու համար կարիք չեն զգա ոչնչացնելու լեզուները — մարդիկ կհասկանան իրար, իսկ եթե հաղթվող լեզուներ լինեն էլ, նրանք կոչնչանան ոչ բռնության միջոցով, այլ իրանց բնական մահով կմեռնեն»։


«Ասում են ռեալիզմ… կարծես թե ապագա պատմաբանի համար պիտի ստեղծագործվեն ներկայի գրվածները: Ինչպես պրոֆ. Մառը սրամիտ կերպով նկատեց մի հնագետի մասին — հայերը հնում չգիտեին, թե այդպիսի հնագետ պիտի լինի, թե չէ կշինեին տները այնպես, որ նրան պետք գար»:

Մի այլ հատված էլ բերված է «Երկեր»-ի 1956 թ. հրատարակության մեջ (էջ 729. «Տեղական ու ազգային կոլորիտը» բառերով սկսվող) առանց ապացույցի, թե դա «Հայ գրականության գալիք օրը» դասախոսությունից է: Այդպիսի շատ հատվածներ կան Տերյանի արխիվում, որոնք, սակայն, այս զեկուցման մասերը չեն:

Տերյանի երկերը հրատարակության պատրաստողները ճիշտ են վարվել, որ «դասախոսությունից դուրս մնացած» հատվածները չեն մտցրել զեկուցման տեքստի մեջ (չէ՞ որ հնարավոր չի պարզել, թե որտեղ պետք է մտցնել): Մենք ևս այդպես ենք վարվում։

«Կարգի բերված» չլինելով պետք է բացատրել նաև մի երկու կրկնությունները և մի քանի հատվածների որոշ անմշակությունը: Մենք պահել ենք այդ կրկնությունները, որովհետև նույնիսկ բառացի թվացող կրկնությունների մեջ կան տարբեր երանգներ և երբեմն նոր մտքեր ու գնահատականներ: Մանավանդ, որ դրանք բերված են զեկուցման տարբեր մասերում ու տարբեր հարցերի կապակցությամբ և այժմ անհնար է ասել, թե Տերյանը դրանցից որը ինչպես կփոխեր-կխմբագրեր։

Ճշտել ենք զեկուցման մեջ բերված քաղվածքները (Ս. Շահազիզից, Ռ. Պատկանյանից):

1. Ձեռագրում այդտեղ ծանոթության նշան է դրված (այդպիսի նշան կա նաև ուրիշ էջերում): Հավանորեն հրատարակության տալուց առաջ պոետը պետք է ծանոթագրեր իր հայտնած որոշ մտքերը, բայց քանի որ հրատարակելու հարցը «կոնկրետ ձև» չի ստացել, Տերյանն էլ հետաձգել է այդ ծանոթագրությունները։

2. Պ. Մակինցյանը 1914 թ. հունվարի 16-ին Հայ գրողների ընկերության դահլիճում զեկուցում էր կարդացել Ալ. Ծատուրյանի մասին: Օրեր անց Հ. Առաքելյանը, ապացուցելու համար, թե ինքը իրավունք ունի խիստ քննադատել Հ. Թումանյանին (ըստ էության դա վարկաբեկելու փորձ էր), հիշատակում է