Մակինցյանի այդ զեկուցումը, որի մեջ, որպես թե, Մակինցյանը ոչնչացնում է Ծատուրյանին («Մշակ», 1914, №21, 30 հունվարի. Հ. Ա. «Ցավալի նմուշ հայ «գրողների» կյանքից»): Ի պատասխան Հ. Առաքելյանի այս և Հ. Թումանյանի մասին տպած մյուս հոդվածների Պ. Մակինցյանը հանդես եկավ «Նամակ խմբագրության» («Մշակ», 1914, № 36, 19 փետրվարի) բացատրությամբ։ Մակինցյանը պնդում է, որ ինքը փորձել է «բնորոշել» «Ալ. Ծատուրյանի գրական դեմքը» և, իբրև ապացույց, որ չի հետապնդել թշնամական նպատակ, բերում է Ծատուրյանի՝ իրեն ուղարկած նամակից մի հատված. «Երևակայում եմ, մեր տղա,— գրել է Ծատուրյանը,— թե բուրդս ոնց գզգզած կլինես... Երևի միսս կերել, ոսկորն ես միայն թողել... Ոչի՜նչ... քեզ հալա՜լ և բարի ախորժակ»։ 3. Լեո —«Ռուսահայոց գրականությունը սկզբից մինչև մեր օրերը», Վենետիկ, 1904։
4. Մաքս Մյուլլեր (1823—1900)—բանասեր։ Հայտնի է իբրև հնդկական գրականության հետազոտող և լեզվաբան («Դասախոսություններ լեզվաբանության մասին»)։
Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1914, № № 293, 294, 295, 296 (26, 27, 28, 30 դեկտեմբերի)։
«Մշակ»-ին աշխատակցելու հարցը իր պատմությունն ունի։ Տերյանը համաձայնվել էր աշխատակցել այդ թերթին դեռ 1914-ի հունվարի 12-ին, սակայն «Մշակ»֊ի խմբագիր Հ. Առաքելյանի՝ «Թումանյանի դեմ ուղղված հոդվածներին» ծանոթանալուց հետո զայրույթով բողոքել էր և հեռագրել. «Մշակ»֊ին աշխատակցելուս խնդիրը վերանում է» («Երեքհատորյակ», 3-րդ հատոր, էջ 339)։ Տերյանի պես հայտնի գրողին իրենց թերթում տեսնելու ցանկությամբ «Մշակ»֊ը ամիսներ անց նորից բանակցություններ է սկսում։ «Այսօր Վահանից գիր է եկել,— գրում է Մակինցյանը հավանորեն 1914-ի աշնանը։— Նորից «Մշակ»-ից դիմել են նրան, որ ինքն էլ աշխատակցի, ինձ էլ «հրի աշխատակցության»։ Վահանը որոշել է գրական կերպով լուծել այդ հարցը,— ասում է Մակինցյանը։ Համաձայնելով աշխատակցել «Մշակ»-ին, Տերյանը հրաժեշտ է համարել հետևյալ «բացատրությունը» տալ, «...Միայն Թումանյանին կուզեի համոզել, որ չհամարե, թե նրա թշնամիների հետ «միանում եմ», որ դա կապ չունի իմ դեպի նա ունեցած հարգանքի և սիրո հետ»։ Կարծում եմ, որ նա ընդունակ է հասկանալու և տարբերելու մեզ և исконный «մշակականներին»։ Այս ամենից հետո Տերյանը դիմել է Հ. Առաքելյանին և ողջունել, որ նրա ու Թումանյանի վեճը խաղաղ ելք է ունեցել։ Տերյանը պայմանավորվել է նաև «ստորագրությունների» մասին. «...թղթակցություններ/ տակը կստորագրեմ կեղծանվամբ, իսկ հոդվածների տակ (պատասխանատ․․․) միշտ կգրեմ իմ անունը։ Տեղեկատու թղթակցությունների տակ կարծում է կարիք էլ չկա իսկական անուն ստորագրել»։ Ծանոթագրություններում նշվելու են միայն «կեղծանվամբ» ստորագրածները։