Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/357

Այս էջը հաստատված է

11. Պատասխան Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյին (էջ 124)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, № 57 (17 մարտի), «Վ. Տ.» ստորագրությամբ։ Պատասխան է «Արջի ծառայություն» հոդվածի առթիվ Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյի գրած «Նամակ խմբագրության»֊ի (տե՛ս «Արջի ծառայություն» հոդվածի ծանոթագրությունը)։ Բողոքելով իր «կեղծանունը բանալու» դեմ, Տերյանը հիմնավորապես հերքում է ուսանողական բյուրոյի նամակում շարադրված տեսակետն երբ, ինչպես և անդրադառնում իր «Հոգևոր Հայաստան» հոդվածում արտահայտված մի երկու տեսակետին։ Տերյանի և Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյի վեճի մասին «Մշակ»֊ում տպագրվեց «Հոգևոր Հայաստանը» (մի բանակռվի առիթով)» հոդվածը (№ 70, 5 ապրիլի։ Այս մասին տե՛ս «Հոգևոր Հայաստան» հոդվածի ծանոթագրությունը այս գրքում)։

1 «Մշակ», 1914, № 281 (12 դեկտեմբերի):

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, №35 (18 փետրվարի), «Վ. Տ.» ստորագրությամբ։

13. Պետրոգրադի հայ գեղարվեստական ընկերության մեջ (էջ 133)

Աոաջին անգամ տպագրվել է «Մշակ՝, 1915, №42 (26 փետրվարի), «Վ. Տ.» ստորագրությամբ։

14. Մի բացատրություն (էջ 136)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1916, №40 (23 փետրվարի)։ «Բացատրություն»-ը իր պատմությունն ունի։ Վեճը սկսվեց դեռ մինչև «Понееня Армении»-ի հրատարակվելը: «Հորիզոն»-ի 1916 թ. № 23-ում (31 հունվարի) Ա. Չոպանյանը հանդես եկավ «Պակաս մը» հոդվածով։ Անհանգստացած, որ «երկու հավաքածուներում» (նա խոսում է հրատարակվելիք «Поееня Армении» և Сб. арм. литературы» ժողովածուների մասին) կարող են տեղ չգտնել հայ գրողներից ոմանք, խնդիր է դնում լրացնել հեղինակների ցուցակը՝ առաջարկելով Զոհրապի, Սիամանթոյի, Վարուժանի և մյուսների հետ տեղ տալ նաև Սրվանձտյանին, Խրիմյանին, Թլկատինցուն, Կարապետ Տեր-Սահակյանին և ուրիշների։ Չոպանյանի հոդվածից հետո վեճը կոնկրետացվեց միայն «Поееня Армении»-ի շուրջ։ Վեճը ծայրահեղության հասցրեց Մ. Վ. (արանդյան)֊ը «Շտկելու է» հոդվածում («Հորիզոն», 1916, № 24, 2 փետրվարի)՝ ամենի պատճառը համարելով «բրյուսովների» «հայ թարգմանիչների ու հրահանգիչների» «տենդենցը, միակողմանիությունը ու ակնառությունը»։ «Վրդովեցուցիչ անարդարության» դեմ խոսելով, Վարանդյանը վիրավորական ակնարկներ է անում ժողովածուում մտնելիք գրողների՝ «տերյանների, իսահակյանների,