Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/360

Այս էջը հաստատված է

լույս ընծայած 20-րդ գրքույկն է։ Արտատպում ենք 119 թ. հրատարակությունից:

Հոդվածի թեման՝ հողի ու գյուղացու հարցը շատ է հուզել Տերյանին։ Հայտնի է, որ նա դեռ տարիներ առաջ խառնվել է հայրենի Գանձայում այդ առթիվ եղած վեճերին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ծննդավայր վերադառնալով, նա ավելի մոտիկի՛ց է ուսումնասիրել հարցը։ Այդ մասին հետաքրքրական տեղեկություններ է հաղորդում բանաստեղծի եղբայր Ն. Տեր-Գրիգորյանը «Վահան Տերյանի վերջին այցը հայրենի գյուղին» հուշագրության մեջ (տե՛ս «Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուում)։

Ե՞րբ է գրված «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին»-ը։

«Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին»-ը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գրված գործ է համարվել «Գրական շաբաթ» թերթում։ Նշելով Տերյանի աշխատանքները Ազգությունների գործերի կոմիսարիատում, «Բրեստի պատվիրակության մեջ», հոդվածագիրը շարունակում է. «Այդ աշխատանքներին զուգընթաց նա գրում է. «Ի՞նչ է ասում ընկ. Լենինը գյուղացիներին» բրոշյուրը» (1930, №1, էջ 3)։ 1954 թ. տպագրված «Հայ գրականություն» (2-րդ գիրք) ձեռնարկում ասվա՛ծ է, թե Տերյանը այդ բրոշյուրը գրել է «1918—1919 թթ-» շրջանում (էջ 457)։ Ավելի ուշ՝ 1960 թ. հրատարակված «Հայ գրականություն» (ակնարկներ)» գրքի հեղինակը պնդում է, թե գրված է 1918 թ.» (էջ 268):

Հարցը սպառիչ կերպով լուծվեց Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Կարինյանի հուշերի հրատարակությամբ («Годы минувшие», альманах «Ереван», 1957, №1)։ Խոսելով «Դեմոկրատական խորհրդակցության համար (1917, 27 սեպտեմբերից 5 հոկտեմբերի) Պետրոգրադ եկած Շահումյանի մասին, նա գրում է. «Շահումյանը ինձ առաջարկեց գրել մի ոչ մեծ հոդված «Պրավդաս-ի համար և նույնիսկ հուշեց թեման, այդ հոդվածը —«Հեղափոխական արդարադատության մասին»—տպագրվեց։ Մի քանի անգամ մենք հավաքվեցինք հայկական ագիտացիոն-հանրամատչելի հրատարակչության կազմակերպման պլանը քննարկելու համար։ Երկու նիստի ներկա էր ինքը Շահումյանը։ Ենթադրվում էր, որ առաջին հերթին կհրատարակվեն հանրամատչելի ոչ մեծ ագիտկա֊բրոշյուրներ Սահմանադիր Ժողովի ընտրությունների ընտրական կոմպանիայի օրերին ագիտատորներին օգնելու համար:

Հրատարակչության կազմակերպման առաջին նիստը տեղի ունեցավ Վահան Տերյանի բնակարանում։ Այստեղ էլ մենք պայմանավորվեցինք, թե ո՛վ և ե՞րբ պետք է Անդրկովկաս մեկնի: Հաջորդ նիստում անցանք ագիտացիոն բրոշյուրների թեմաների ընտրության... Վահան Տերյանը հայտնեց, որ ուզում է գրել բրոշյուր հողային հարցի մասին, քանի որ նրա հայրենիքում, Ախալքալաքի նահանգում, ըստ երևույթին, ընտրական կոմպանիայի օրերին հենց հողային խնդիրը կլինի հանգուցային հարց։ Այդ աշխատանքը Տերյանը գրեց ամենից արագ: Առաջին էջերը ընթերցվեցին հրատարակչության նիստերից մեկում։ Այդ էջերը բոլորին դուր եկան։ Հատկապես դուր եկավ բրոշյուրի պար և շատ մատչելի լեզուն։ Երկար վիճեցին աշխատության վերնագրի մասին։ Ի վերջո մենք եկանք այն եզրակացության, որ ուղղակի «Ագրարային հարց»