Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/363

Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՎ ՀԵՌԱԳՐԵՐ

(էջ 175)

«Նամակներ և հեռագրեր» բաժինը (այս և չորրորդ հատորներում) հարուստ է նախորդ բոլոր հրատարակություններիդ։ Բացի առաջին անգամ հրատարակվող նամակներից, մյուս նամակները ևս բերված են ավելի լրիվ՝ վերականգնված են ինչ-ինչ պատճառներով կատարված որոշ կրճատումները։

Նամակները և հեռագրերը տեղադրված են ժամանակագրական կարգով և ընդհանուր համարակալումով, ժամանակագրության համար հիմք ենք ընդունել գրելու ժամանակը, իսկ երբ թվագրված չեն, որոշել ենք փոստային կնիքով, բովանդակությամբ, ուրիշ նամակների համեմատությամբ կամ ստացողի նշումներով։ Մեր գրած թվագրումները (դատա) առել ենք սուրանկյուն փակագծերի մեջ՝ առանց այդպիսի որոշման հանգամանքները շարադրելու՝ մանրակրկիտ այդ աշխատանքի բացատրությունը խիստ կծանրաբեռներ հատորը։ Այդպես վարվելու հիմք են հանդիսացել նաև ռուս դասականների երկերի վերջին հրատարակությունները։ Սուրանկյուն փակագծերի մեջ ենք առել նաև նամակի գրության տեղը, եթե այն ոչ թե հեղինակն է գրել, այլ մենք ենք որոշել. Այդպիսի դեպքերում ծանոթագրություններում նշված է. «գրության տեղը որոշել ենք ըստ բովանդակության»։ Սուրանկյուն փակագծերի մեջ ենք գրել, սակայն առանց ծանոթագրություններում նշելու, երբ գրության տեղը որոշելը առանձին դժվարություն չի պատճառել (օրինակ՝ նշված է ծրարի կամ բացիկի կնիքի վրա)։

Նամակներից տարբերելու համար հեռագրերի հասցեատիրոջ ազգանունից հետո փակագծերում նշել ենք՝ «հեռագիր»: Ուրիշների հետ գրած նամակները չենք առանձնացրել, դրել ենք մյուս նամակների շարքում։ Որոշ կրճատ բառերը լրացրել ենք՝ առանց նշելու (օրինակ, հրատ.-հրատարակչական, ընկ.- ընկերություն և այլն)։ Ուղղագրությունը դարձրել ենք ժամանակակից, բացի այն դեպքերից, երբ ոճավորման կամ այլ նպատակներով է գործածված (օրինակ, ունդունեցեք, բռոֆեսոր, փիզիկա, Զևես, գրբան և այլն)։ Պահպանել ենք որոշ բառերի գրության տարրեր ձևերը (իրեն, իրան, գրված, դրվածք, Терян, Терьян, Териан և այլն)։

Ռուսերեն տեքստերը եթե մի քանի բառ են և ոճական երանգ են տալիս, թողել ենք նույնությամբ, ավելի ընդարձակ տեքստերը թարգմանված են և առնված քառակուսի փակագծերում։ Եթե նամակը ամբողջությամբ ռուսերեն է, տողատակի ծանոթության մեջ նշում ենք. սնամակը գրված է ռուսերեն»։ Առանձին դեպքերում, երբ նամակի մի մասը հայերեն է, մյուսը՝ ռուսերեն, տողատակ նշել ենք՝ «Այստեղից սկսած գրված է ռուսերեն»։

Օտար լեզուներով արտահայտությունների (լատիներեն, ֆրանսերեն և ուրիշ) թարգմանությունները տալիս ենք ծանոթագրություններում։

Ծանոթագրությունները չծանրաբեռնելու նպատակով ծանոթագրել ենք միայն, այն, ինչ դժվարություն է ներկայացնում, իսկ ինչ միջին ընթերցողին