Մկրտումյան Գևորգ (1863—1915) — քահանա, մշակութային գործիչ։ Գրել է նաև բանաստեղծություններ ու արձակ գործեր։ Երկար տարիներ աշխատակցել է «Լրաբեր» և «Մշակ» թերթերին։
Մյասնիկյան Ալեքսանդր (Ալ. Մարտունի) (1886—1925) — պետական-կուսակցական նշանավոր գործիչ, գրաքննադատ, հրապարակախոս։ Լազարյան ճեմարանում և հետագա տարիներին Վ. Տերյանի, Ց. Խանզադյանի և Պ. Մակինցյանի մտերիմ ընկերը։
Նալբանդյան Հայկանուշ — Վ. Տերյանի հորաքրոջ աղջիկը, Սոնա Օտարյանի (տե՛ս) հետ սովորել է կանանց բարձրագույն կուրսերում։ ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Դ. Նալբանդյանի հորաքույրը։
Ներսես — տե՛ս Տեր-Գրիգորյան Ներսես։
Նինա Մոիսեևնա — տե՛ս Երևանցյան Նունե։
Նյուրա — տե՛ս Գասպարյան Աննա։
Շվին — Վ. Տերյանի գրական անունը գրական առաջին փորձերի շրջանում։
Շուշանիկ, Պախալովա ՛ խլ— տե՛ս Տերյան-Պախալովա Սուսաննա։
Պաոլո, Պավլ, Պավղ, Պավղոս — տե՛ս Մակինցյան Պողոս։
Պատվականյան Անդրեաս (նաև Պատվականով) — Վ. Տերյանի՝ Լազարյան ճեմարանի ընկերներից։ 1907-ին զենք թաքցնելու մեղադրանքով դատապարտվեց տաժանակիր աշխատանքի, ազատվեց 1917-ին փետրվարյան հեղափոխությունից հետո։
Պիճիկ, Պինիկյան Գագիկ (1883—1937) — հրապարակախոս, ՀՍԴԲԿ (սպեցիֆիկների) ղեկավարներից։
Պո, Պոլ, Պողոս, Պոյ — տե՛ս Մակինցյան Պողոս։
Ջուզեպպե — տե՛ս Կուսիկյան Հովսեփ։
Ջուզեպպովիչ— Ծատուրյան Ալեքսանդր։
Ռոմմել, Rommel — տե՛ս Մելիքյան Ռոմանոս։
Ռուբենի Ալեքսանդր (1881 —1920)— Վ. Տերյանի ընկերներից։ Հրապարակախոս, մշակութային գործիչ։ Սպանվել է 1920-ին հայ-թուրքական ընդհարումների ժամանակ։
Սյուզաննա —տե՛ս Տերյան-Պախալովա Սուսաննա։
Սոնա, Սոֆյա — տե՛ս Օտարյան Սոնա։
Սոֆի, Սոֆիկ — տե՛ս Քոչարյան Սոֆյա։
Սպանկո — տե՛ս Սուխոտին Պավել։
Սուխոտին, Սուխոտին Պավել — գրող և գրականագետ։ Ավարտել է Լազարյան ճեմարանը և ապա Մոսկվայի համալսարանը։ Վ. Տերյանի մոտ ընկերներից, որին Տերյանը անվանել է նաև Սպանկո (ավելի ճիշտ՝ էսպանկո), ինչպես նաև «погорелый помещник» (նախնիները եղել են կալվածատերեր)։
Սուսաննա, Սուսաննա Պախալովա — տե՛ս Տերյան-Պախալովա Սուսաննա։
Վագոչկա, Վանանուս Տերյանոա, Վանիկ — Վ. Տերյան։
Վառեա, Վառիա — տե՛ս Հարությունյան-Խանզադյան Վարվառա։
Վարագյան Նիկոլայ (նաև Վարագղով) (1888—1932)—իրավաբան։ Ավարտել է Լազարյան ճեմարանը և Մոսկվայի համալսարանը։ Տերյանի մտերիմ ընկերներից։