Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/369

Այս էջը հաստատված է

7

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ) և առաջին անգամ:

1 Նամակը գրված է Ավ. Իսահակյանի դիմանկարով բացիկի վրա և ուղարկված՛ է քիշինև (տե՛ս նաև №3 նամակը և այդ նամակի 2-րդ ծանոթագրությունը):

2 Կաչկաջյան — անհայտ։

3 Առուշանյան — տե՛ս № 3 նամակի 3֊րդ ծանոթագրությունը։

4 Վահ. Շ-ին — Վահան Շվինին։

8,9

Տպագրվում են ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

10

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Կ. Կուսիկյանի ֆոնդ)։

1 Շչիգրի — քաղաք Կուրսկի մարզում, ուր, ինչպես գրում է Ղազար Տեր-Գրիգորյանը, ինքը աքսորված էր «հակապետական արարքների» համար։ (Ավելի մանրամասն տե՛ս «Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում», էջ 250 — 253)։

2 Ղազար Տեր֊Գրիգորյանը պատմում է. Տերյանի ուսուցիչների շրջանում «60 ռուբլի փող են հանգանակում... ինձ նպաստ, իբրև աքսորական ուսուցչի ու, եղբորս ճանապարհածախսն էլ հոգալով, ծննդյան արձակուրդներին ուղարկում են Շչիգիրի՝ ինձ տեսնելու»։

114

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 «Լիբեր»— լատիներեն նշանակում է նաև գիրք, երկ։ Հավանորեն Տերյանը նկատի ունի իր և ընկերների լույս ընծայած «Studium» «ամսագիրը» (վերջին թառը Պ. Մակինցյանն է չակերտների մեջ առել)։

2 «Մշակ»-ի 1905 թ. № 23-ի (15 փետրվարի) «Ներքին լուրեր»֊ը ծանուցում է, որ փետրվարի 3-ին որոշվել է «զեմսկի սոբոր» հրավիրելու հարցը, «նրա բացման օրը,— գրում է թերթը,— սպասվում է փետրվարի 19֊ին»։

3 Խոսքը հայ-ադրբեջանական ընդհարումների մասին է, որ, ինչպես նշել է Մ. Գորկին, «չար ու մութ ուժի»—ցարիզմի շովինիստական քաղաքականությամբ էր հրահրվել։ «Մշակ»-ի 1905 թ. փետրվարի 9-ի (№18) համարը բացվում է «Դժբախտ թյուրիմացություն» խմբագրականով և «Պաշտոնական հաղորդագրություն Բաքվի դեպքի մասին» ծանուցումով: Այդ և հետագա օրերի թերթերը լի են Բաքվի դեպքերի՝ հայ֊ադրբեջանական ընդհարումների մասին նյութերով։

4 Ս. Օտարյանը գտնվում էր Թիֆլիսում։

5 Խոսքը «Մոսկվայի գեներալ-նահանգապետ մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչ Ռոմանովի (1857—1905) սպանության մասին է։

Էսէռական կուսակցության անդամ Ի. Պ. Կալյաևը, որ 1904-ի հունիսին

[1]

  1. 24 Վահան Տերյան, հ. III