Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/372

Այս էջը հաստատված է

17

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ) և առաջին անգամ։

Պահպանվել է տերյանագետ Ս. Սուքիասյանի թղթերում։ «Այս և հաջորդ բացիկը,— գրել է նա,— մեզ տրամադրեց ընկ. Խորեն Թոռջյանը»։

1. Հ. Դուրգարյանը գտնվում էր Յալտայում, նամակի ծրարի վրա գրված է. «Ялта, станция Кореиз, практиканту Арутюну Дургаряну»:

2 Խոսքը Բ. Այվազյանի «Աշոտ երկաթ» վեպի մասին է։

18

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ) և առաջին անգամ։ Պահպանվել է Ս. Սուքիասյանի թղթերում։ Այս նամակը, ինչպես և նախորդը, ստացվել է Խ. Թոռջյանից։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի (հասցեատերը նամակը ստացել է Յալտայի Կորեիզ կայարանում, ապրիլի 4-ին)։

19

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։ Թվագրվում է ըստ բովանդակության։

1 Ալեքսանդր Կարլովիչ Ֆլինկ — Լազարյան ճեմարանի մաթեմատիկայի դասատու։ «Սա,— գրում է Պ. Մակինցյանը,— ցարական ամենազզվելի կարգերի կենդանի պահակն էր ճեմարանում» ( «Չորսհատորյակ», -ին հատոր, էջ XXIII)։

2. Տիգրան — Սոնա Գալաջյանի եղբայրը, Լազարյան ճեմարանի աշակերտ։

3 Սոնա Գալաջյան — տե՛ս № 13 նամակի 2-րդ ծանոթագրությունը։

20

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։ Թվագրվում է ըստ բովանդակության։

1 Տե՛ս № 19 նամակի 1-ին ծանոթագրությունը։

2 Եղիազարյան (Սաքո)— Մոսկվայի համալսարանի ուսանող, հետագայում բժիշկ։

3 Օվակիմյան (Ավետիք)— Մոսկվայի համալսարանի ուսանող, հետագայում բժիշկ։

4 Խոսքը զորավար Անդրանիկի (Օզանյան) (1865—1927) մասին է, որ այդ ժամանակ գտնվում էր Շվեյցարիայում։

5 Ավ. Իսահակյանի և Ս. Օտարյանի միջև ինչ-որ միջադեպ է եղել։ Օտարյանի բառերը («խեղճ Ая, միայն նա էր, որ խաչեցի») և Տերյանի մի քանի անգամ գրածները («նա մի վերին աստիճանի անկեղծ մարդ է», «Ավետիքը... անկեղծ ասում է այն, ինչ զգում է, իսկ ուրիշները... ծածկում են» և այլն) այդ են ցույց տալիս։ Դժվարանում ենք ասել, թե ինչի մասին է այս արտահայտությունը, արդյոք դա էլ կապ չունի՞ Ая֊р հետ։