Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/374

Այս էջը հաստատված է

28

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

29

Տպագրվում է ըստ մեքենագիր օրինակի։ Առաջին անգամ մի հատված տպագրվել է Ս. Աուքիասյանի «էջեր Վահան Տերյանի կյանքից» գրքում (էջ 287— 288)։ «Սակավ հապավումներով,— գրել է Ս. Սուքիասյանը,— տալիս ենք մի քանի պարբերություն հունվարի 2-ին գրած նամակից, գրանց ավելացնելով որոշ տալեր մեկ ուրիշ գրությունից, որը... հավանորեն ուղարկված է... Ալեքսանդրապոլսից նույն թվականի հունվար ամսին» (էջ 287)։

Այդ հատվածը երկու նամակների «մոնտաժ» ենք համարել նաև մենք («Երեքհատորյակ», 3-րդ հատոր, էջ 624)։ Այժմ պարզվում է, որ այդ մի քանի պարբերությունները (այս նամակի 2-րդ և 3-րդ պարբերությունները) մի նամակից են։ Այս հրատարակության մեջ բերել ենք նամակը լրիվ։

1 Նոյեմբերի 9֊ին Մոսկվայից ուղարկված նամակում (№28) Տերյանը հաղորդում է, թե ինքը «երևի անպատճառ» կգնա Կովկաս, այս նամակում էլ ասում է, թե «ահա մոտ երկու ամիս է, որ Կովկաս եմ»։ Ուրեմն նա նոյեմբերի 9-ից հետս Կովկաս է եկել (դժվար է նշել ճշգրիտ ժամանակը, սովորաբար ընդունված է ասել դեկտեմբերը)։

2 Տե՛ս №11 նամակի 3-րդ ծանոթագրությունը։

3 Խոսքը Ավ. Իսահակյանի «Մասսա Մանուկ» անավարտ պոեմի մասին է` գրված 1895— 1898 թթ.: Պոեմում պատկերված է հայ ժողովրդի ծանր վիճակը թուրքական լծի տակ և մաքառումը հանուն ազատության։

4 Տե՛ս №20 նամակի 5-րդ ծանոթագրությունը։

30

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 Նամակի վրա գրված է «1906 9/1 Ալեքսանդր.»։ Թյուրիմացության հետևանքով 1-ը (որ հաստ է գծված և 11-ի նման է) կարդացվել է II (փետրվար)։ Տերյանը չէր կարող փետրվարին Ալեքսանդրապոլից նամակ գրել, որովհետև փետրվարի սկզբին եղել է Մոսկվայում (տե՛ս №31 նամակը)։

2 և 8— Խոսքը №29 նամակի մասին է` ուղարկված Անիից հունվարի 2-ին։

3 Խոսքը 1905 թ. դեկտեմբերի ընդհանուր քաղաքական գործադուլի մասին է, որը նույն ամսի 10-ին վերաճեց զինված ապստամբության։ Լենինը այդ ապստամբությունը համարել է ցարիզմի դեմ ուղղված առաջին բանվորական հեղափոխության զարգացման գագաթնակետը։

4 ճեմարանում «ուսումը դադարել էր» 1905-ի նոյեմբերին։ Այդ ամսի 9-ին Տերյանը գրել է Ս. Օտարյանին. «մեր ճեմարանը փակեցինք մինչև հունվարի 15-ը»։

5 «Մասսա Մանուկը»— տե՛ս նախորդ նամակի 3-րդ ծանոթագրությունը։ .6 Գրող Լևոն Մանվելյանը (1864—1919)։

7 և 10— Տե՛ս №11 նամակի 3-րդ ծանոթագրությունը։