ուսանող էր, երկու տեղից թոշակ էր ստանում և 1906 թ. ամառը գրած նամակում (№38) ասում է. «այսօր թողի պաշտոնս»։ Տերյանը ճեմարանն ավարտել է 1906 թ. «մայիսի վերջերին», համալսարան է ընդունվել նույն թվականի սեպտեմբերին, ուրեմն այս նամակը պետք է գրված լինի 1906 թ. ամառը։
1 Ս. Օտարյանը 1959 թ. հունիսի 20-ին մեզ ուղարկած նամակում գրում է, որ ինքը ունի Տերյանի «դիմանկարը»։
2 Տերյանը վերցրել է Պուշկինի «Безумных лет угасшее веселье» տողով սկսվող «էլեգիա»-ի 5-րդ և 6-րդ տողերից (Мой путь уныл. Сулит мне труд и горе Грядущего волнуемое море,) և մասամբ փոփոխել-հարմարեցրել իր հոգեվիճակին. մասնավորաբար «труд и горе» բառերը դարձրել է «печаль и горе»-
38
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։ Թվագրվում է ըստ բովանդակության։
39
Տպագրվում է ըստ հեռագրի (ԳԱԹ, ՏՖ)։
1 Հայտնում է բանտից ազատվելու մասին։ Բանտարկվել էր 1906 թ. դեկտեմբերի 3-ին (Տերյանն ասում է 2֊ին) Օնիկ Օհանջանյանի (բանտարկության գործում` «Օհանջան Արտեմովիչ Ագանջանյան») հետ։ Այդ գործը (№ 1427) վաղուց հայտնի է տերյանագետներին։ Ահա ձերբակալության մասին կազմված արձանագրությունը, որը բերում ենք լրիվ, նկատի ունենալով նրա բացառիկ կարևորությունը Տերյանի կենսագրության համար։
«ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹՅՈԻՆ 26
1906 թ. դեկտեմբերի 3-ին, քաղաքապետի հրամանի հետևանքով տրված Պահնորդական բաժնի նույն այդ տարվա դեկտեմբերի 2-ի № 16753 գրության մեջ, Մյասնիցկի քաղաքամասի 1 թաղի ոստիկանի օգնական շտաբսկապիտան Նադոկովը, ստորև ստորագրող կողմնակի վկաների ներկայությամբ, գիշերվա ժամը 3-ին (երեքին) գալով Մյասնիցկայա փողոցի վրա գտնվող Սիտովի տունը, բնակարան 32, ուսանող Վահան Սուքիասովիչ Տեր-Գրիգորյանի սենյակը, խիստ պահպանության մասին տրված կանոնադրության 21-ի հիման վրա նրա իրերի մեջ կատարեցին ամենամանրամասն ու բազմակողմանի խուզարկություն, ըստ որում պարզվեց, որ սենյակում, ուր քնած էր Վահան Գրիգորյանը, մահճակալի վրա քնած վիճակում գտնված է մի անհայտ երիտասարդ, որը իրեն անվանեց մինչև 1907 թվի հունվարի 3֊ը Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտից արձակված տոհմական ազնվական Ագանջանյան Օհանջան Արտեմովիչ, որը իր անձը հաստատող փաստաթղթեր չներկայացրեց և ըստ տնային գրքի չի ապրում Սիտովի տանը: