Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/38

Այս էջը հաստատված է

աշխատանքով մի կերպ ճարում էր ամենօրյա մի կտոր հացը։ Բայց այստեղից էլ շուտով ստիպվեց հեռանալ և ցերեկները դուրսն էր անցկացնում, իսկ գիշերները քնում էր մի տրակտիրում՝ բիլիարդի սեղանի տակ։ Այս բնակարանն էլ պայմանները ստիպեցին թողնել, և Ծատուրյանը գիշերում էր մի դալլաքի խանութում, որի տերը թույլ տվեց Ծատուրյանին գիշերելու այնտեղ իբրև իր սափրատան պահապան, որովհետև ինքը դալլաքը այլ տեղ էր բնակվում։ Ցերեկը դուրսն էր անցկացնում Ծատուրյանը, իսկ գիշերը՝ դալլաքի խանութում։ Մի անգամ, երբ մոմը վառած նա պարապում էր քննությունների համար, քունը տարել էր, և սափրատանը հրդեհ ընկավ։ Հազիվհազ ազատվեց նա հրդեհի ճանկերից, բայց իսկույն ոստիկանության ճանկն ընկավ, որը բանտարկեց նրան, կասկածելով, որ նա դիտմամբ է հրդեհ գցել իբր թե դալլաքի դրդմամբ, որը ապահովագրության մրցանակ էր ուզում ստանալ։ Մի կերպ հաջողվում է ազատվել բանտից և վերջացնել ուսումը եռադասյան քաղաքային դպրոցում։

Սրանից հետո սկսվում է Ծատուրյանի թափառական կյանքը։ Սրանից հետո սկսվում է ոդիսականը։ Ավարտելուց անմիջապես հետո Ծատուրյանը մի առժամանակ Զաքաթալայի շրջակա գյուղերից միրգ է բերում քաղաք ծախում և օրական 40—50 կոպեկ աշխատանքի մի մասը ծախսում է ապրուստի վրա, իսկ մյուս մասը պահում, որպեսզի գնա Թիֆլիս։ Հավաքում է 10—12 մանեթ և մի օր ուղևորվում է դեպի Թիֆլիս, մտադրվելով մտնել ուսուցչական ճեմարանը՝ իր ուսուցչի, Արշակ Ադապլանի խորհրդով, որը ինքն էլ է գնում Թիֆլիս նույն մտադրությամբ։

Սակայն դա միայն մի վարդագույն ցնորք էր, մի քաղցր հույս։ Հեռվից ամեն ինչի ձայն անուշ է թվում, և ամեն մի նպատակ հեշտ է թվում և իրագործելի, երբ դեռ գործին չես անցել, երբ դեռ պատանի ես, երբ դեռ շատ ես ջահել, և ամեն կարմիր աչիքիդ ալ վարդ է երևում։

10—12 ռուբլով գալ Թիֆլիս և երազել ուսումը շարունակել— դա գեղեցիկ է, երբ կարդում ես վեպում, սակայն ծանր ու դառն, երբ ապրում ես, երբ շողուն հույսերն ու անուշ երազները գորշ իրականություն և դառը անելանելիություն են դառնում։ Թիֆլիսում Ծատուրյանը հանդիպեց մի մարդու— իր խորթ