Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/384

Այս էջը հաստատված է

5. Բութիրկա — Բանտ Մոսկվայում. Բանտարկության մասին տե՛ս նախորդ հեռագրի ծանոթագրությանը։

6 Հավանորեն .ունեցել են Պոկրովսկի ազգանունով ծանոթ:

7 «Пугачевская башня — Բութիրկա կոչված բանտի այն աշտարակը, ուր մի, ժամանակ նստած է եղել գյուղացիական ապստամբության ղեկավար Ե. Պուգաչովը (1742—1775:

8 Այդ մասին տասնամյակներ անց հիշում է նույն գործով Տերյանից մի քանի օր առաջ ձերբակալված Մելքոն Քարամյանը. «Վահանը և Օնիկը, — գրում է նա,— գտնվում էին տարբեր խցիկներում: Հիշում եմ ինչպես այսօր՝ Օնիկը հաճախ բարձրանում էր իր խցիկի պատուհանը, որի ներքև գտնվում էր Վահանի խցիկը, և նրանք երկուսով բարձր երգում էին Նիկիտինի բանաստեղծությունը.

На старом кургане, в широкой степи, Прикованный сокол сидит на цепи. Сидит он уж тысячу лет. Все нет ему воли, все нет!

Մենք ուշադիր, հաճույքով լսում էինք այդ հիանալի, ազատատենչ երգը: Ներքևում կանգնած ժամապահը, կատաղելով, գոռում էր Օնիկի վրա — «Իջիր, թե չէ կկրակեմ»» («Коммунист», 1960, № 43, 20 февраля).

9 Նույն օրերին ձերբակալվել էին նաև Եմելյանը և Անդրեաս Պատվականյանը:

10 Տերյանը մանրամասն պատմում է իր և Մակինցյանի միջև տեղի ունեցած մի խիստ անձնական կարգի միջադեպի մասին:

11 Տուրգենևի «Ռուդին» վեպի հերոսը:

41

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):

Նամակի ձախ անկյունում գրված է. (Пол. 13/1», այսինքն՝ ստացա հունվարի 13-ին:

1 Ծանոթ աղջիկ:

2 Ծանոթ աղջիկ։

3 Լերմոնտովի «Կալանավոր» բանաստեղծության 9, 11, 12 տողերն են (10-րդը բաց է թողնված)։

Ահա այդ տունը ռուսերեն և լրիվ:

Но окно тюрьмы высоко, Дверь тяжелая с замком;

Հին կուրգանի վրա, դաշտում ամայի Նստել է բազեն՝ զարկված շղթայի։ Նստել է արդեն հազար տարի նա, Եվ ազատություն չկա՛ նրան, չկա՛։

Ի. Նիկիտինի «Хозяин» բանաստեղծության «На Старом Кургане» բառերով սկսվող հատվածը (8 տող) թարգմանել է Ավ. Իսահակյանը։