61
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
1 Տե՛ս № 51 նամակի 3-րդ ծանոթագրությունը։
2 Խոսքը Շ. Բոդլերի «Փոքրիկ արձակ պոեմներ»-ի թարգմանության մասին է։ Պոեմները «Գեղարվեստ»-ում չեն տպագրվել։
3 Հոդվածը չի տպագրվել և ցայսօր չի գտնվել ձեռագիրը։
4 Արամ Տեր-Գրիգորյանը 1907 — 1908 թթ. Թիֆլիսում հրատարակվող «Անկախ մամուլ» օրաթերթի խմրագիր-հրատարակիչներից մեկն էր։
Նամակի էջերի վրա Օնիկ Օհանջանյանը ավելացրել է. «Ցոլակ, Վանդային բարև կասես, և ասա թող նամակ գրե։ Ես բան չեմ գրում քեզի, որովհետև Վանիկն է գրում. էլ ի՞նչ գրեմ։ Հայկոյին, Վարո և Սոնին բարև տ. Սաթոյից, մայրիկից և այլն։ Անգործ թափառում եմ փողոցից փողոց, գուցե գնամ «Ալավերդի». Օն»:
62
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Ալ. Ծատուրյանի ֆոնդ)։
1 Գյուտ քահանա Աղանյան (Հարություն Տեր-Առաքելյան. 1854 — 1919) — մշակութային գործիչ, պատմաբան, բանասեր։
2 Խոսքը 1903 — 1904 թթ. Պետերբուրգում հրատարակված «Բանբեր գրականության և արվեստի» վեցամսյա հանդեսի մասին է (խմբ. Ն. Ադոնց)։
3 Կարապետ Բարսեղի Կուսիկյան — Տերյանը հայրանունը դարձրել է ազգանուն։
4 Հովհաննես Հովհաննիսյան, «Բանաստեղծություններ» , Վաղարշապատ, 1908։
63
Տպագրվում է ըստ Իսահակյանների մոտ պահվող ինքնագրի։
Նամակի տակ գրված է «Թիֆլիս 23/4». տարեթիվը որոշել ենք ըստ բովանդակության։
1 Տե՛ս № 60 նամակի 8-րդ ծանոթագրությունը։
2 Խոսքը «Մթնշաղի անուրջներ»-ի հրատարակության մասին է։
3 «Գործ» — տե՛ս № 60 նամակի 7-րդ ծանոթագրությունը։
4 «Մամուլ» — տե՛ս № 60 նամակի 6-րդ ծանոթագրությունը։
5 Ալինա Մուգուր. տե՛ս № 53 նամակի 3-րդ ծանոթագրությունը։
6 Սանինիզմ — նկատի ունի Մ. Պ. Արցիբաշևի (1878 — 1927) («Санин» վեպի (1907) նույնանուն հերոսին։ Վեպում արտահայտված է ռեակցիայի շրջանի անկումային գրականության հիմնական գծերը՝ սեռական սանձարձակության, անբարոյականության ու գաղափարազրկության քարոզ, նիհիլիզմ այն ամենի նկատմամբ ինչ մարդկային է ու վեհ։ Թվում է սանինիզ մի քարոզ ասելով Տերյանը կատակելով ակնարկել է Իսահակյանի մի հոդվածը։ Այս նամակից երեք ամիս առաջ Իսահակյանը «Վտակ»-ում տպագրել էր «Ռուսաց գրականությունը 1907 թվին» վերնագրով մի հոդված (№ 10, 15 հունվարի)։