Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/395

Այս էջը հաստատված է

65

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Ինքնագիրը թվագրված է՝ «շաբաթ, մայիսի 3, Թիֆլիզ»։ Տարեթիվը որոշել ենք ըստ փոստային կնիքի և նամակի բովանդակության։

1 Տե՛ս № 61 նամակի 2-րդ ծանոթագրությունը։

2 Տե՛ս № 64 նամակի 2-րդ ծանոթագրությունը։

3 Խոսքը «Սև ճիրաններդ, անհաղթ Բաբելոն» տողով սկսվող «Քաղաք» բանաստեղծության մասին է (կա նաև այլ «Քաղաք»), որ տպագրվեց «Երկրի ձայնը» շաբաթաթերթի 1908 թ. № 16-ում (11 մայիսի, էջ 6) «Քաղաքի երգեր»-ի ցիկլից» խորագրի տակ։ Ավելի հանգամանորեն տե՛ս այս հրատարակության 1-ին հատոր, էջ 360։

4 Խոսքը Շուշանիկ Տեր-Միրաքյանի (Մատակյան) (1876 — 1944) մասին է։ Մանկավարժ։ Մանկավարժ Հովհաննես Տեր-Միրաքյանի կինը։

5 Խոսքը Ավ. Իսահակյանի սիրած աղջկա՝ Սոֆյա Քոչարյանի մասին է։

6 Եսալեմ — Գարեգին Կոզիկյան (1878 — 1915) — խմբագիր, հրապարակախոս, ՀՍԴԲԿ (սպեցիֆիկների) գործիչներից։

7 Sե՛u № 60 նամակի 7-րդ ծանոթագրությունը։

8 Ռ. Մելիքյանի ֆոնդում պահպանվել են Տերյանի մի շարք բանաստեղծությունների ձայնագրությունները («14 տող». Արդյոք նորից երազնե՞րն են թափառում), «Անջատման երգ», «Աշնան երգ», «Մոռացված ուղի», «Երգ»)։ Մեզ չհաջողվեց պարզել, թե որտեղ է «Աշուն է»-ի (Աշուն է, օրերը ցրտում են…) ձայնագրությունը։

9 Խոսքը «Աշնան երգ» (Ցրտահա՜ր, հողմավա՜ր) բանաստեղծության ձայնագրության մասին է, որ իսկապես տպագրվեց «Գեղարվեստ»-ի № 2-ում «Աշնան տողեր» վերնագրով։ Ռ. Մելիքյանը ձայնագրել է ըստ Տերյանից ստացած ձեռագիր տեքստի, որը տարրեր է և՛ «Մուրճ»-ում տպագրվածից (1906, № 11—12), և՛ հետագա մշակված տարբերակներից։ Ինչ վերաբերում է վերնագրին, ապա «Աշնան երգը» և՛ «Մուրճ»-ում, և՛ «Մթնշաղի անուրջներ»-ում տպագրվել է անվերնագիր։ Նշենք նաև, որ Մելիքյանը (և ոչ միայն նա) հաճախ են փոխել իրենց ձայնագրած գործերի վերնագրերը։

10 Պալեյա — հին հունական ծագում ունի և բառացի նշանակում է հին կտակարան։ Պալեյայում պատմվում են հին կտակարանում նկարագրված դեպքերը՝ պարականոն գրվածքներից կատարված լրացումներով։ Գոյություն ունի երկու պալեյա՝ պատմական և բացատրական։ Բացատրական պալեյային (որի առաջացման ժամանակը Ռուսաստանում համարվում է 13-րդ դարը) բնորոշ է քննադատական բնույթը՝ ընդդեմ հրեական և մասամբ մահմեդական կրոնների։ Բացատրական պալեյան աստվածաշնչային գրքերից ու պարականոն գրվածքներից բացի օգտագործել է նաև այլ աղբյուրներ։

11 Պոլիկարպ Տիմոֆեևիչ Սավուլին — Լազարյան ճեմարանի դռնապանը։

12 Մանվել Քաջունի — «Բառգիրք արվեստից և գիտութեանց և գեղեցիկ դպրութեանց», հատորներ 1-ին, 2-րդ, 3-րդ. 1891, 1892, 1893։