Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/396

Այս էջը հաստատված է

13 Հրանտ Խանզադյան — Ց. Խանզադյանի եղբայրը:

14 Թվում է խոսքը Գ. Պիճիկյանի եղբայր Գ. Պիճիկյանի մասին է:

66

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։ Պահպանված ծրարի վրա կա փոստի կնիքը՝ «Թիֆլիզ, 16.5.08»։ Ծրարի վրա Տերյանը գրել է. «Նամակս մինչև այսօր չկարողացա ուղարկել: Կյալին գրեցի»։

Նամակի վերևը Տերյանը գրել է. «մեր մեջ»— այսինքն գաղտնի:

1 Խոսքը «Մուրոմցի Իլիան կռվում է Վլադիմիր իշխանի հետ» գործի Թումանյանի կատարած թարգմանության մասին է (տե՛ս նաև № 64 նամակը)։

2 Սաթենիկ Պետրոսյան (Նալբանդյան) — գրող Մադաթ Պետրոսյանի կինը, Տերյանի հորաքրոջ աղջիկը։

3 Գրիգոր Վանցյան (1870 — 1907) — մանկավարժ, մշակութային գործիչ։

67

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Նամակի վերևը Տերյանը գրել է. «մեր մեջ»— այսինքն գաղտնի։

1 Գարեգին Լևոնյանը խոստացել էր ավանն տալ «Գեղարվեստ»-ին աշխատակցելու համար։

2 Տերյանի թղթերում չկա որևէ հետք այդ թարգմանությունից, թերևս չի թարգմանել։

3 Խոսքը Տերյանի «Արդյոք նորից երազնե՞րն են թափառում» տողով սկսվող բանաստեղծության մասին է (վերնագիրը՝ «14 տող»), որ ձայնագրել էր Ռ. Մելիքյանը և «Սոնետ» վերնագրով տպագրվեց «Գեղարվեստ»-ի № 3-ում (1909, էջ 178 — 180):

4 Տե՛ս № 65 բանաստեղծության 9-րդ ծանոթագրությունը։

5 Հնարավոր չեղավ պարզել, թե Մելիքյանը Վեռլենի ո՞ր բանաստեղծությունն է ձայնագրել և արդյոք ձայնագրե՞լ է նրանից որևէ բանաստեղծություն։

6 «Նորին մեծություն փոխարքա», ինչպես և «Մեր Արքայական» և «Քո Արքայի» արտահայտությունները կատակով են ասված։

7 «Սեղմիր» բառը գրված է հայերեն և ընդգծված։

68

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 Աշոտ Աթանասյան (Աթանասով) (1870 — 1941)։ Գյուղատնտես, լրագրող, մշակութային գործիչ։

2 Ռուբեն Խանազատյան (1862 — 1929)։ Հրապարակախոս, հնչակյան կուսակցության հիմնադիրներից։

3 Այդպիսի ալմանախներ չեն հրատարակվել։

4 Խոսքը «Աշուն» (Դալուկ դաշտեր, մերկ անտառ…) և «Շիրակի դաշտերից»