Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/400

Այս էջը հաստատված է

նրան և իր հետ բերած դրամը մի տեղ թաքցնել։ Այդ արինք նրա հետ մեկտեղ։ Վահանը պոկեց ճամպրուկի ներքին աստառը և դրամը դարսեց այնտեղ։ Գումարը շատ մեծ էր։ Հետո փողերը ծածկեցինք աստառով ու սոսնձեցինք։ Այդ բոլորը լավ անցավ, որովհետև մեզ մոտ խուզարկություն չարին: Եկան ու Կոլյային հարցրին. «Ասում են ձեզ մոտ կոմունի՞ստ է ապրում»։ Իսկ Կոլյան շատ վստահ ու հանգիստ ասաց. «Ես ձեզ ազնիվ խոսք եմ տալիս, որ ինձ մոտ ոչ ոք չի ապրում»։ Նրանք կրկին են հարցնում, իսկ Կոլյան նույնն է կրկնում հանգիստ ու վստահ։ Եվ նրանք գնացին։ Իսկ Վահանը նստած է այնտեղ սենյակում։ Փախչելու տեղ չկա… Տերյանն ուզում էր էլի մի քիչ ապրել մեզ մոտ ու մեկնել։ Բայց նա ծանր հիվանդացավ ու անկողին ընկավ: Նրան բուժում էր Ի. Ի. Կազբինցևը։ Նրա թոքերը վատ վիճակում էին: Հարկավոր էր լավ սնունդ։ Եվ մայրս խնամում էր նրան, պատրաստում էր սննդարար ու համեղ կերակուրներ։ Դա նրա հիվանդության համար ամենակարևորն էր»։

Տերյանի՝ Աստրախանում անցկացրած ժամանակի մասին ավելի մանրամասն տե՛ս «Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում» (Երևան, Հայ-պետհրատ, 1964, էջ 459՝ Նիկոլայ Վարագովի մոր՝ Մանուշակ Վարագովի հուշերը։

2 Խոսքը Քրիստափոր Սողոմոնյանի մասին է (տե՛ս № 2 նամակի 1-ին ծանոթագրությունը)։

3 Դոդյա, Դավիթ — Դավիթ Մինայի (Մնացականի) Միսկարյան (1889) Անթառամ Միսկարյանի ավագ եղբայրը, Տերյանի բարեկամը Լազարյան ճեմարանից։

4 Անտի, Անտյա, Անտենկա — փաղաքշաբար այդպես էին կոչում Անթառամ Մինայի Միսկարյանին հարազատներն ու մոտիկները։

76

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

1 Սողոմոնյան Քրիստափոր — բնիկ Դոնի նախիջևանցի։ Նրա մասին համառոտ տեղեկություններն ստացված են նախիջևանցի հայ, հայտնի փաստաբան ու կովկասագետ Քրիստափոր Ակիմի Փորքշեյանից, որն ապրում էր Դոնի Ռոստովում։ Խարկովում ավարտելով բժշկական ֆակուլտետը, Սողոմոնյանն աշխատում է Նախիջևանում որպես բժիշկ։ Նա ծագումով Թոփթի գյուղից էր, ծնված 1881 թ. չքավոր գյուղացու ընտանիքում։ 1895 թ. ավարտել է գյուղի հինգդարյան դպրոցը։ Սովորել և մտերմություն է ունեցել Ս. Լ. Լուկաշինի հետ։ 1901 թ. գերազանց ավարտել է ճեմարանը։ 1904 թ. ընդունվել և 1910 թ. ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որից հետո վերադարձել է հարազատ գյուղը և մինչև մահ՝ 1957 թվականը, աշխատել է որպես գյուղական հիվանդանոցի բժիշկ:

2 Խոսքը բժշկական ֆակուլտետի մասին է: