77
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
1 Մեզ հասած 1908 թ. նամակներից երևում է, որ այդ տարի Տերյանը նամակագրություն է ունեցել Ց. Խանզադյանի, Կ. Կուսիկյանի Ա Ավ. Իսահակյանի հետ։
2 Խոսքը բանաստեղծի՝ 1908 թ. ամռանը Թիֆլիսում լույս տեսած բանաստեղծությունների առաջին ժողովածուի՝ «Մթնշաղի անուրջներ»-ի մասին է։ Իրոք, այդ նամակը գրելուց մի քանի օր հետո Տերյանն իր գիրքն ուղարկում է Անթառամ Միսկարյանին, որը այն պահում էր մինչև 1968 թվականը, իսկ հետո տվեց ինձ: Տիտղոսաթերթի վրա Տերյանի ինքնագիրը կա. «Милой, славкой Анте на добрую память. В. Tepiaн. 1908 г. XI. 26»:
3 Սողոմոնյան Քրիստափոր — տե՛ս № 76 նամակի 1-ին ծանոթագրությունը:
78
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի»
1 «Մթնշաղի անուրջներ» — տե՛ս նախորդ նամակի 2-րդ ծանոթագրությունը:
79
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
1 Տերյանը նրան այդպես է դիմել «Մթնշաղի անուրջներ» գրքի մակագրության մեջ։ Տե՛ս № 77 նամակի 2-րդ ծանոթագրությունը։
80
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
1 Հայրունի Տիգրան — Նիկոլայ Վարագովի և Դավիթ Միսկարյանի համադասարանցին Լազարյան ճեմարանում։
2 «Երկու գեղեցկուհի»— նկատի ունի Ա. Պ. Չեխովի «Գեղեցկուհիներ» պատմվածքը, որտեղ իրոք նկարագրված են երկու աղջիկ։ Հետաքրքիր է, որ նրանցից մեկը հայ է, իսկ մյուսը՝ ռուս։ Հենց հայուհու գեղեցկությունը նկարագրելիս է Չեխովը խոսում «հաճելի թախծի» մասին. «Այդ տխրությունն անորոշ էր, աղոտ, ինչպես երազը»։ Եվ ապա՝ «Իմ տխրությունը համակված էր այն առանձնահատուկ զգացումով, որ արթնանում է մարդուս մեջ կատարյալ գեղեցկություն դիտելիս…»։
3 Սուրբ Անդրեաս (Նախահրավեր) առաքյալը քարոզում էր սկյութների մեջ։
81
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:
82
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:
1 Ինձ էլ է զարմացրել Անթառամ Միսկարյանի բնավորության այդ գիծը: Նրա հետ ունեցած հանդիպումներիս ժամանակ ես ուշադրություն եմ դարձրել