այդ կնոջ արտակարգ համեստությանը՝ իր արարքների գնահատման մեջ, կենցաղում։ Ինձ թվում է, որ նույնիսկ այն փաստը, որ նա կրճատումներ է արել որոշ նամակներում, դուրս կտրելով հենց այն բառերը, կամ նախադասությունները, որտեղ Տերյանը գովում է նրան, ևս մի ապացույց է նրա համեստության։
2 Տերյանը նկատի ունի հասարակական-հեղափոխական տրամադրությունների վերելքը 1905 — 1907 թթ.:
83
Տպագրվում է ըստ հեռագրի (ԳԱԹ, Ա. Վրույրի ֆոնդ)։
1 1908 թ. դեկտեմբերին նշվեց Արամ Վրույրի թատերական գործունեության 25-ամյակը:
2 Օրեր անց, 1909-ի հունվարի 17-ին, ինքը Ծատուրյանը գրել է Ա. Վրույրին, որ հիվանդության պատճառով չի կարողացել «ջերմ մասնակցություն ցույց տալ» հոբելյանին։ «Էլի շնորհակալություն Վահան Տերյանին, որ գոնե նա իմ անունից էլ հեռագիր ուղարկեց քեզ և իմ ձայնն էլ լսելի արավ քո արտիստական կյանքի հարսանյաց հանդեսին»։
84
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան, Նամակներ» գրքի։
1 Բրանդի խոսքերը Հ. Իբսենի նույնանուն ողբերգության երրորդ գործողությունից։
2 Բառափոխված արտահայտություն Ն. Ա. Նեկրասովի «Ասպետ մի ժամով» բանաստեղծությունից։
85
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:
1 Խոսքը Անթառամ Միսկարյանի՝ «Վահան Տերյան. Նամակներ» գրքում հրապարակված լուսանկարի մասին է։
2 Այսինքն՝ Լազարյան ճեմարանում սովորելու ժամանակվանից։
3 Տերյանը միանգամայն ճիշտ գնահատական է տվել Նիկոլայ Վարագովի մարդկային հատկություններին, որն իրոք անհոգ ու թեթևամիտ էր, բայց բանաստեղծի նկատմամբ ապացուցել էր իր անկեղծ բարեկամական անձնվիրությունը, երբ Տերյանն իջևանել էր Վարագովների տանը Աստրախանում (տե՛ս № 75 նամակի 1-ին ծան.):
4 1908 թ. մայիսի 3-ին Թիֆլիսից Ց. Խանզադյանին գրած նամակից (տե՛ս № 75 նամակի 1-ին ծան.) երևում է, որ արդեն այդ ժամանակ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը երաժշտություն էր գրել Վ. Տերյանի բանաստեղծությունների խոսքերով («Աշուն», «Աշնան երգ»)։ Իսկ 1908 թ. մայիսի 9-ին նույն հասցեատիրոջն ուղղած նամակից՝ «Արդյոք նորից» բանաստեղծության խոսքերով։ Այնպես որ միանգամայն հնարավոր է, հենց այդ նոտաների