Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/404

Այս էջը հաստատված է

2 Գերմարդ — Նիցշեի տերմինն է։

3 Սանին — Մ. Պ. Արցիբաշևի՝ այն ժամանակ աղմուկ հանած նույնանուն վեպի հերոսը, գռեհկամիտ մեկը, որը ժխտում էր բոլոր տեսակի հասարակական գաղափարները, բարոյականությունը, ազնվությունը և այլն:

4 Նրա ազգանունը Տեր-Գրիգորյան է, իսկ Տերյանը կեղծանուն է, որը նա յուրացրել է 1907 թ.:

90

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի»:

1 Դավիթ Միսկարյանը չկարողացավ հիշել, թե դա ով էր:

91

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։

92

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

1 1908 թ. սկսած Վլադիմիր Մորոզովը սիրահետում էր Անթառամ Միսկարյանին և անընդհատ ամուսնության առաջարկություն էր անում, անկեղծորեն և խորունկ սիրելով նրան։ Դավիթ Միսկարյանի վկայությամբ Անթառամը հարցրել է հորը, թե արդյոք նա դեմ չի՞ լինի, եթե ինքը իր բախտը կապի Վլադիմիրի հետ։ Հայրը պատասխանել է, որ ինքը կուզենար, որ իր դուստրը հայի հետ ամուսնացած լինի։ Անթառամի համար այդքանը բավական էր, որ, հաշվի առնելով ջերմորեն սիրած հոր կարծիքը, ճնշի իր զգացմունքները։ Միայն հոր մահից հինգ տարի հետո նա ամուսնացավ Վլադիմիր Մորոզովի հետ։

2 Այստեղ Մ. Վ. Լոմոնոսովի «Ներբող գահ բարձրանալու առթիվ» բանաստեղծության՝ «Գիտությունները պատանիներին սնում են, ծերերին խնդություն պատճառում» տողի բառափոխումն է։

3 Comme il faut — բարեկիրթ մարդ (ֆրանս.)։

93

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

1 Բաց նամակ է: Կլոր կնիքներ՝ «Մոսկվա, 13.4.1909, Ցարիցին, 15.4.09»: Տերյանի ձեռքով գրված է. «ՆԲԲ Mlle Անթառամ Միսկարովային, ք. Ցարիցին»:

2 Ըստ երևույթին Անթառամ Միսկարյանի այդ տրամադրությունը կապված էր ինչպես Վ. Մորոզովի հետ անձնական հարաբերությունների կապակցությամբ ունեցած ապրումների (տե՛ս № 92 նամակի 1-ին ծանոթ.), այնպես էլ հիվանդության՝ թոքախտի հետ, որն այն ժամանակ վերստին սրվել էր։