94
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:
1 «Ինքն իրեն հարազատ լինելու» մասին խոսքերը՝ Պեր Գյունտի խոսքերն են Իրսենի «Պեր Գյունտ» դրամայից (4-րդ գործողություն) և Բրանդի խոսքերը Իրսենի նույնանուն դրամայի 2-րդ գործողությունից: Հետաքրքրական է, որ իր այն ժամանակվա քննադատական հոդվածներում այդ բառերը շատ հաճախ մեջ է բերում Ա. Բլոկը, որ, ըստ իս, խոսում է այն ժամանակ այդ արտահայտության տարածված լինելու մասին:
95
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:
Հրատարակվում է ըստ Ա. Միսկարյանի արտագրած օրինակի, նրա կրճատումներով:
1 Այդ խուզարկությունների մասին, մոսկովյան պահնորդական բաժնի փաստաթղթերի հիման վրա, առաջին անգամ պատմում է Ս. Սուքիասյանը (տե՛ս «էջեր Վահան Տերյանի կյանքից», Երևան, 1959, էջ 23):
2 Զվիգուլի Լիդիա Պետրովնա — Տերյանի ծանոթը։ Նրա մասին բանաստեղծը մանրամասն գրում է իր բարեկամ Ցոլակ Խանզադյանին 1913 թ. հուլիսի 23-ի թվակիր նամակում (տե՛ս Վահան Տերյան, Երկերի ժող., հ. 3, 1963, էջ 289):
96
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):
97
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):
1 Միհրդատ Խանզադյան — Ցոլակ Խանզադյանի եղբայրը:
2 Ամառանոցից, մերձմոսկովյան Բոգորոդսկոյե գյուղից վերադարձել է քաղաք՝ Մոսկվա:
98
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Հ. Թումանյանի ֆոնդ):
Նամակը գրված է Տերյանի ձեռագրով, Սոնա Օտարյանը ստորագրել է և ավելացրել. «PS. Բարևներս տ. Օլյային և օր. Աշխենին, Ս. Օտարյան»: (Օլյան Հ. Թումանյանի կինն է, Աշխենը՝ դուստրը):
1 Խոսքը Ռուբեն Դրամբյանի
«Գրական մեծությունները» բանագող» հոդվածի («Մշակ», 1909, № 162, 28 հուլիսի) դեմ գրած պատասխանին է վերաբերում՝ «Ոչ-գրական ոչնչությունները քննադատ» («Մշակ», 1909, № № 169, 170. 5, 6 օգոստոսի): Դրամբյանը վեճը շարունակեց «Իմ վերջին խոսքը Հովհ. Թումանյանին» հոդվածով («Մշակ», 1909, № № 187, 189, 193. 27, 29 օգոստոսի, 3 սեպտեմբերի)։ Վեճին մասնակցեց նաև Մ. Բագրատունին