Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/406

Այս էջը հաստատված է

«Գրական էտիկան գրական մեծությունների ձեռքում» հոդվածով («Մշակ», 1909, № 179, 16 օգոստոսի)։

2 Ռուբեն Դրամբյանը գրում է, թե ինքը «մի դիպվածով» մանկական գրքեր թերթելիս պարզել է, որ Հ. Թումանյանը «Ծիտը» վերցրել է Սարդիս Հայկունու «Ժողովրդական առակներ» գրքից, ուրեմն «գրագող» է։ Թումանյանի պատասխանը այնքան հիմնավոր ու դիպուկ էր, որ այդ հոդվածից հետո «դրամբյանիզմը» դարձավ նման քննադատներին բնութագրող բառ։

3 Թումանյանը բանտարկվել էր (առաջին անգամ) 1908 թ. դեկտեմբերի 24-ին, ազատվել 1909 թ. հունիսի 13-ին՝ «դրամական գրավականով» (տե՛ս «Մշակ», 1909, № 27, 16 հունիսի)։

99

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):

1 «Ա»֊ն Ավ. Իսահակյանն է։ «Պատմության» մասին տե՛ս № 20 նամակի 5-րդ ծանոթագրությունը։ Մեզ թվում է, որ այս «Ա-ն» կապ չունի № 3 նամակի «Ա»-ի հետ՝ քի՞չ են «Ա»-ով սկսվող անունները։

100

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

101

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 «вид» — вид на жительство, անձնագիրը։

2 «отпускной билет»-ը — արձակուրդային տոմսը։

102

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Գրված է դրամի փոխանցման կտրոնի («обрезной купон») վրա։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի։

1 Տե՛ս նախորդ նամակի 1-ին ծանոթագրությունը։

2 Աբգար Գևորգյան — մանկավարժ, օգնում էր «Մթնշաղի անուրջներ» գրքի տարածմանը։

103

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։

1 Դժբախտաբար Անթառամ Միսկարյանը չգիտեր, թե դա որ բանաստեղծությունն է:

2 Խոսքը Վլադիմիր Մորոզովի՝ Անթառամի ապագա ամուսնու մասին է։