Բագրատունուն… որ խրախուսում և օգնում էր նրան․ այս շրջանում նա ծանոթացավ նաև նկարիչ Գ. Բաշինջաղյանին, որ մեր բանաստեղծի հայրենակիցն է։
Իր կյանքի այս շրջանում Ալեքսանդր Ծատուրյանր եռանդուն կերպով սկսեց պարապել իր ինքնակրթությամբ և վերջապես այս շրջանում նա սկսեց իր գրական գործունեությունը։ Նրա առաջին բանաստեղծական գործը, մի թարգմանական ոտանավոր, տպագրվեց «Աղբյուր»-ում և հավանություն գտավ Րաֆֆիի կողմից։ Մի խոսքով՝ հոգեկան և ֆիզիկական հանգստության այս կարճ միջոցը մի բեղմնավոր էջ եղավ մեր բանաստեղծի կյանքում։
Սակայն նա երկար չտևեց։ Թույլ կազմվածքի տեր Ծատուրյանը չկարողացավ շարունակել իր ուսումը արհեստավորաց դպրոցում, ուր նա փականագործություն էր սովորում, և ծանր հիվանդացավ։ Այդ հիվանդության ժամանակ նրան պահպանում և խնամում էր Արսեն քահանա Բագրատունին։ Առողջանալուց հետո նա թողեց արհեստավորաց դպրոցը և գնաց Երևան ու այստեղից Էջմիածին՝ մտադրվելով մտնել Գևորգյան ճեմարան, բայց այստեղ էլ նրան մերժեցին։ Վերադարձավ Երևան, ուր ապրում էր իր ընկերոջ՝ Թորոսյանի տանը, ապա տեսնելով որ ճար չկա՝ ծախեց իր ունեցած մի քանի գրքերը, որ, ով գիտե, ինչ զրկանքների գնով էր ձեռք բերել, ու վերադարձավ Թիֆլիս։
Այժմ նա արդեն պարբերաբար աշխատակցում էր գոյություն ունեցող հայ թերթերում և ամեն կերպ աշխատում էր մի որևէ հարմար պաշտոն գտնել՝ իր գլուխը պահելու համար։
1887 թվականին Տիգրան Նազարյանի հանձնարարական նամակով Ծատուրյանը գնաց Նիժնի-Նովգորոդ՝ մի հարուստ հայ վաճառականի մոտ, իբրև նրա երեխաների հայերենի ուսուցիչ և դաստիարակ։ Այդ միջոցին հիշյալ հայ ընտանիքը բնակվում էր Նիժնի-Նովգորոդից մի քանի վերստ հեռավորության վրա՝ Варя կամ Варьиха գյուղում, ուր և բնակվեց բանաստեղծը։ Այստեղ ի միջի այլոց նա ծանոթացավ Ս. Շահազիզին, որն ամենայն կերպ խրախուսեց իր երիտասարդ գրչակցին և ապա երկար տարիներ մոտիկ բարեկամություն էր անում նրա հետ։
Նիժնի-Նովգորոդից Ծատուրյանը իր պատրոնի ընտանիքի հետ տեղափոխվեց Մոսկվա, ուր մի ժամանակ շարունակում էր