Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/53

Այս էջը հաստատված է

գետի առջև կուտակված սառցակույտերը արագ պիտի տեղի տան, երբ գարնան ջրերը ելնեն ու գրոհ տան աղմկալից կենդանությամբ։

Ուրեմն մեր գրականությունը և հասարակական միտքը կատարել է մի շրջանառություն և այսօր կրիզիսի ժամն ենք ապրում մենք։ Այն ժամը, երբ հինը դեռ չի անցել, բայց նորն էլ հաստատ ու ամուր չէ կանգնած ոտքերի վրա։ Մի կուլտուրական ամբողջ հոսանք լրացրել է իր կյանքի օրերը, բայց նորը դեռ չի բռնել նրա տեղը — դեռ երերուն է, դեռ անհաստատ։ Եվ որպես մահամերձի շուրջն է տիրում շփոթ ու խլրտում, այնպես և այստեղ, երբ լրանում է մի պատմական շարմման շրջանառությունը, մարդիկ լցվում են մի արտասովոր տրամադրությամբ, մի անհանգիստ կասկածով ու ահով, մի հիվանդոտ տագնապով — մինչև մեռելը կհանգչի հավիտենական օթևանում, իսկ կյանքը, տիրական ու հաղթող, կբռնև իր նոր-ճամփան։

Սակայն միայն այդ չէ. միայն կուլտուրական շարժման, շրջանի լարումը չէ, որ ստեղծում է այդպիսի տագնապ ու անհանգստություն։ Կա մի ուրիշ հանգամանք ևս, որ ում է տալիս այդ տագնապին և հիվանդագին թափ է ներշնչում նրան։ Դա այն հարցն է, որ ծագում է թե բացվող, ծագող, թե մեռնող սերունդների մեջ հավասարապես։ Արդյոք սա մի կուլտուրական պատմաշրջանի՞ վերջն է, թե մի ամբողջ կուլտուրայի։

Մի հարց, որ իմ մեջ այսպես է ձևավորվում.

Մի՛թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի...


Եվ հիրավի որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև, և դրա համար է անշուշտ, որ մեր մամուլն ու հասարակությունը առանձին հետաքրքրության նշաններ են ցույց տալիս դեպի այդ խնդիրները։ Այդ տրամադրությունը ցոլանում է ամենուրեք։ Ես միայն մի օրինակ կբերեմ։ — Դուք, իհարկե, մտաբերում եք դեռ Մակինցյանի քննադատական ակնարկը Ծատուրյանի մասին, որ այնքան թյուրիմացությունների առիթ տվեց և խոսակցության առարկա դարձավ։ Ես չեմ կամենում այստեղ դատավոր հանդիսանալ երիտասարդ հայ քննադատի վերաբերմամբ առավել ևս նրա համար, որ նա իմ մոտիկ բարեկամն է, ինչպես և Ծատուրյանը։ Բայց