Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/56

Այս էջը հաստատված է

մարտիրոսություն, դեպի աներևակայելի լարումն հոգեկան ու նյութափոր էներգիայի, մի անհասանելի, մի միշտ բաղձալի ցավատանջ իղձ է դարձել այդ անկախ հայրենիքի, այդ ազգային գոյության գաղափարը։

Եթե մի րոպե ընդունենք այն ռոմանտիկ ու վերացական ըմբրռնումը, թե ամեն մի ազգ իր ասելիքն ունի մարդկության պատմության մեջ, և որ դեռ մեր ժողովուրդը չի ասել իր խոսքը, ուստի նա չի մեռնելու իբր ազգ, մինչև որ չասե իր խոսքը, ասում եմ, եթե մի րոպե ընդունենք այդ անընդունելի ըմբռնումը, կարելի է իրավ որ մի րոպե կանգնել այն մտքի վրա, կարելի է մի րոպե ներողամիտ լինել դեպի ռոմանտիկները — աչքի առաջ ունենալով այդ հիրավի որ մշտական լարումը, որ գոյություն է ունեցել մեր գրականության մեջ ազգային հարցի և հայրենիքի գաղափարի վերաբերմամբ։ Սակայն անտարակույս սխալ է այդ ռոմանտիկ մտածողությունը թե անհատական, թե ցեղային կյանքի վերաբերմամբ։ Դժբախտաբար այդպիսի վերին խնամքի հավատալու մենք ոչ մի հիմք չունենք և այդօրինակ նպատակահարմարություն չենք տեսնում ոչ անհատների, ոչ հասարակությունների կյանքում։ Մենք գիտենք պատմությունից և իրական կյանքից, որ ինչպես անթիվ անհատներ ծնվում են, վարում են իրանց սնամեջ ու դժբախտ կյանքը, ունայն ու դատարկ իրանց գոյությունը և մեռնում են առանց, ինչպես ասում են ռոմանտիկները, «իրանց խոսքն ասելու», այնպես էլ ազգեր, ցեղեր, հասարակական խմբակցություններ կարող են մեռնել, անհետանալ առանց որևէ ուշագրավ հետք թողնելու, առանց իրանց խոսքն ասելու։ Ես կարծում եմ, որ ավելի իմաստուն են նրանք, որոնք այդ հարցերում, այդ ի վերուստ նախորոշյալ կարգադրություններին չեն սպասում և այդ մետաֆիղիկ մտածողության ստեղծած պատգամներով չեն կամենում տնօրինել իրանց կյանքը։ Նրանք են իմաստուն, որոնք իրանք են տնօրինում իրանց կյանքը, հաշվի առնելով կոնկրետ իրականության տվյալները և միանգամայն հեռու վանելով վերը հիշածս մտածողությունը, որ միայն ծուլություն և թմրություն կարող է առաջ բերել։ Եթե ազգային այդ դժբախտ հարցը իրոք ազգային կուլտուրայի հարց է և ոչ քաղաքական մի ֆանտազիա և այն վատ տեսակի, եթե գա կուլտուրական ազատ ինքրորոշման խնդիր է և ոչ պոլիտիկանների մի ողորմելի ցնորք, ապա հետաքրքրական է դիտել,