Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/59

Այս էջը հաստատված է

ոչ վերասլա՛ց) ռիտորիզմն իշխում է մեր խոսքում ու գրքում և այդ ռիտորիկան դեռ շարունակում է աճել ու ծաղկել այդ կղերի անմիջական հովանավորության ներքո ապրող դպրոցներից դուրս եկած ինտելիգենցիայի եռանդով։ Ճահճացած ու մահահոտ (իրանք կղերականներն են ստեղծել այս սքանչելի խոսքը) բներից այդ կաստայի թունավոր շունչը ծավալվել է մեր երկրում և վարակել ժողովրդի միտքն ու հոգին։ Եվ այսօր նույն կղերը կանգնած է դպրոցի գլխին, ազգային հասարակական ղեկի մոտ, որպես իշխող ու թելադրող։

Թե որքան սահմանափակ է մտքով և տգետ մեր կղերը, դրա մասին երկու կարծիք չի կարող լինել — այդ ամենքին քաջ հայտնի է, սակայն մեր ազգային կոչվող ինտելիգենցիան մի խոր քաղաքագիտական տոնով պնդում է միշտ այն անիմաստ միտքը, թե կղերը պաշտոնական ներկայացուցիչ է հանդիսանում պետության առաջ: Կարծես թե էլ ուրիշ միջոց չկա ժողովրդի համար իրա ներայացուցիչն ունենալու, եթե միայն այդպիսի մի ազգային ներկյայացուցչի կարիք կա։

Ամեն ոք, ով շահագրգռված է մեր ժողովրդի առաջադիմությամբ, ամենից առաջ կղերի դեմ պիտի ուղղե իր հարվածները։

Մի ուշագրավ հանգամանք։

Ամենուրեք կղերը հանդիսանում է հասարակության ամենալոյալ մասը, նա միշտ հլու հպատակ է այն պետական կազմին, որն ապահովում է իր՝ կղերի առանձնաշնորհումները և իրավունքները։ Սակայն բավական է, որ պետությունը ձեռք տա նրա իրավունքներից ու առանձնաշնորհումներից որևէ մեկին, որպեսզի այդ աստծո խոնարհ գառը միանգամից ըմբոստանա, ներշնչվի ապստամբ ոգով և մղե ժողովուրդը դեպի բողոք ու ըմբոստացում։ Եվ այդ դեպքերում կղերը սովորաբար (ինչպես և բուրժուազիան) իր կաստայական շահերը հայտարարում է ընդհանուր ազգային շահեր և նրանց խանգարումն ու վնասը — ժողովրդական շահերի վնասում։ Այդպես է եղել մեր պատմության ընթացքում, այդպես է և մեր օրերում։

Եվ մեր կղերը ստեղծել է բացի տարրական դպրոցի նաև միջնակարգ անվանյալ դպրոցը, սեմինարիան, որ կիսակիրթ, կիսաինտելիգենտ մի մասսա է ստեղծում, որն այս կամ այն չափով աշակերտական նստարանից տոգորվում է կղերական մտածողությամբ