Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/68

Այս էջը հաստատված է

աշխարհահայեցողությամբ, որքան տգետ է, հետամնաց, տիրացու։

Միայն կուլտուրական ազգը կարող է մտածել ազգային կուլտուրա ունենալու մասին, միայն իսկական ինտելիգենցիան կամ մտավորականությունը, ինչպես ասում են այժմ, կարող է ստեղծել կուլտուրա։ Միայն այն ինտելիգենցիան, որ կանգնած կլինի եվրոպական կուլտուրային հավասար, երբ նա գիտակ կլինի, երբ նա եվրոպացի կլինի։ Մինչդեռ մեր ազգային հորջորջվող ինտելիգենցիան ապրում է մի ինքնամփոփ ու մեկուսացած կյանքով, որոճում է ինչ-որ միջնադարյան գաղափարներ կամ մի բանալ ու պարզամիտ ազատամտություն, որ լի է ֆիլիստերությամբ, որ հիշեցնում է եվրոպական կղերի զզվելի ու կեղծ ազատամտությունը։

Մինչդեռ մարդիկ ապրում են Ռուսիայում, շարունակ ճչում են այն մասին, թե ռուսական կուլտուրան սպանում է մեր ազգայինը:

Ո՞ւր են այդ ռուսական կուլտուրայի նվաճումները։ Դժբախտաբար այդ չկա։ Մեր ազգային ինտելիգենցիան ինչպես որ քաղաքական կյանքից փախել է ծխական ժողով, լայն պետությունը թողած մտել է եկեղեցու բակը, նույնպես կուլտուրան թողած՝ որոճում է ինչ-որ կղերական-ազգամոլ գաղափարներ, ան. իմաստ մտքերով է կերակրում իր ընթերցողներին, ամեն ինչ ուզում է իր ներքին ուժով ստեղծել կամ, ինչպես ռուսներն են ասում нутром» Այդ нутро֊ն հեռու չի տանի, նա հարկավոր է և օգտակա այնտեղ, ուր կա կուլտուրա։ Երբ հայ ազգային ինտելիգենտը տեղեկություն է ստանում մի որևէ եվրոպական գաղափարի մասին նա չի աշխատում ըմբռնել սիստեմը, նա առանց այլևայլությա հարմարեցնում է այդ գաղափարը իր ավանդական տիրացուակա մտածությանը և հաշտ կերպով ապրեցնում է իր մեջ այդ երկ բոլորովին տարբեր աղբյուրներից բխող, տարբեր գավառներ տեսնող գաղափարները։

Հայ սեմինարիզմով տոգորված ինտելիգենտը ծուլանում մտածելու, ստեղծելու մի սիստեմատիկ աշխարհահայացք, ծուլանում է աղբյուրներին դիմելու — նա գոհ է, եթե խլել է այս ու ա գաղափարը և ցուցանակի նման կպցրել իր ճակատին։ Եթե մ խավարամիտ ինտելիգենցիան Արծրունու ժամանակ ապավինո էր փարաջային ու տգիտությանը, եթե նա կարծում էր, որ ազ