Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/69

Այս էջը հաստատված է

կպահպանվի, եթե տգետ մնա և խավար, եթե նա դեմ էր կրթության, կարծելով, որ ազատվելով ավանդական սնահավատություններից ու սովորություններից ազգը կռուսանա, այժմյան ինտելիգենցիան շատ հեռու չի գնացել այդ խավարամիտներից — նա ամենայն հանգստությամբ սուռոգատը իրականի տեղ է ընդունում և անդորր ինքնագոհությամբ է լցվում։ Դպրոց ունենք։ Գրականություն ունենք։ Մամուլ ունենք, ասում է նա և գոհ է, և հպարտ: Իսկ թե ի՞նչ է այդ դպրոցը, ի՞նչ է այդ գրականությունը, ի՞նչ է այդ մամուլը, նա չի ուզում քննել։

Այդ կիսաինտելիգենցիան է, որ այնպիսի եռանդով ու տոկունությամբ պաշտպանում է էսթետիկական և գրական սակավապետությունը, չափավորությունը։ Նա կուզենար, որ հայը բավականանար կասկածելի մի ստեղծագործությամբ, որին ազգային քննադատությունը պոեզիա և գեղեցիկ գրականություն է անվանում։ Նրա համար գեղարվեստը ճոխություն է։ Եվ ինչպես քաղաքական ասպարեզում նա ստեղծել է դաշնակցություն, կուսակցության ծրագրներում ու գործերում միացրել է սոցիալիզմն ու պանարմենիզմը, որպես հեղափոխությունն ու ժյոն թուրքերի հետ բլոկ կազմելը հնարավոր է համարել, այնպես էլ արվեստի մեջ է վարվել, կամենալով իսկական արվեստը միացնել ծխականի մտածողության և սեմինարիզմի հետ։ Սակայն երկրորդը նույնքան անհնար է, որքան և առաջինը ։

Այդ ազգային ինտելիգենցիան հակադրում է իրան այն ինտելիգենցիային, որ, ինչպես ինքն է ասում, ռուսացած է։ Ես երկըրպագու չեմ մեր բուրժուական նացիոնալիստ ոգով ներշնչված, թե պետև ռուսախոս, ինտելիգենցիային, սակայն մի հանգամանք ակներև է, որ այդ ինտելիգենցիան իր կուլտուրական մակարդակով անհամեմատ ավելի բարձր ՛է, քան մեր ազգային ինտելիգենցիան։ Նա համենայն դեպս ինտելիգենցիա է, մինչդեռ մեր ազգային ինտելիգենցիայի մասին մեծ վերապահությամբ կարելի է գործածել այդ տերմինը։ Այդ ռուսացած ինտելիգենցիան այն ժամանակ միայն կդառնա ազգային կուլտուրային, երբ կլինի այդպիսին։ Իսկ այդ ազգային կուլտուրան պիտի ստեղծի ազգային մտավորականությունը։ Սակայն մինչև որ այդ ազգային ինտելիգենցիան դուրս չգա իր ինքնամփոփ, մեկուսացած վիճակից, իր ծխականի կեղեվից, մինչև որ քաղաքացի և մարդ չդառնա, մինչև որ