են կամ տեղը մի նոր, ինչպես իրանք են ասում, ավելի «հայաշունչ» բառ են թխում։
Վելոսիպեդին ասում են հեծանիվ, ինտելիգենցիային — մտավորականություն, սոցիոլոգիային — ընկերաբանություն, ֆիլոսո-ֆիային—իմաստասիրություն, պալտոյին — վերարկու, գալոշին — կրկնակոշիկ, փեչին — վառարան, տրամվային — էլեկտրաքարշ և այլն:
Այդ ձևը սխալ է ոչ միայն նրա համար, որ «տրամվայ» բառը «էլեկտրաքարշ» բառից և՛ բարեհնչյուն է, և՛ դյուրըմբռնելի, այլև գլխավորապես նրա համար, որ այդպիսի սխոլաստիկ ձևով ստեղծվում է մի շարք անկենդան, շինծու, անհասկանալի բառերի ու դարձվածների, որոնք մեր լեզուն դժվարացնում են, դարձնում ավելի դժվար յուրացվող մի լեզու։ Իսկ լեզուների պատմությունը և համեմատությունը մեզ ցույց է տալիս, որ մրցության մեջ հաղթում է այն լեզուն, որը ավելի հեջտ է յուրացվում, որի կազմվածքը ավելի պարզ է…
Լեզուն զարգացնել չի նշանակում խուսափել եվրոպական բառերից, նրանց տեղը հայերեն հնացած կամ բոլորովին անտեղի մեռած բառեր դնել։ Պարզ է, որ վառարանը փեչ չէ, ոչ էլ տրամվայը — էլեկտրաքարշ, ոչ էլ պալտոն — վերարկու կամ զալոշը—կրկնակոշիկ։
Ժողովրդական բնազդը այս դեպքում էլ ավելի առողջ է և զորեղ, քան ինտելիգենտի կամ վանականի սխոլաստիկ ազգասիրությունը։
Եվ դրա համար է, որ պոլսական լեզուն միայն պոլսեցու համար է հասկանալի, ինչպես և մխիթարյանների լեզուն, իսկ մենք այդ լեզուն հասկանալու համար պիտի ուժ գործ դնենք, պիտի մտածենք դեռ, թե ինչ խոսքերից է կազմված այդ բառը, ասենք «ընկերաբանություն», մինչդեռ «սոցիոլոգիան» բոլորի համար հասկանալի է, քանի որ ոչ միայն մենք, այլև բոլոր եվրոպական ազգերը այդպես են ասում։ Մխիթարյանների և պոլեցոց թեորիաներն ու ձևերը, որ դժբախտաբար մեր ռուսահայերիս մեջ էլ սկսում են գործածության մեջ մտնել, հիշեցնում են այն մարդկանց, որ Շիշկով ադմիրալի ղեկավարությամբ պաշտպանում էին ռուսաց լեզվի մաքրությունն ու գեղեցկությունը Կարամզինի և այլոց դեմ։ Նրանք էլ «գալոշի» տեղ առաջարկում էին «мокроступы»