Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/85

Այս էջը հաստատված է

արևելյան և արևմտյան «բարբառներով», թեպետ բարբառ տերմինն այստեղ սխալ է գործածվում, որովհետև ինչպես մեր արևելյան լեզուն բարբառ չէ, այնպես էլ արևմտյանը։ Մյուս կողմից մեր ռուսահայ կամ արևելյան լեզուն առաջ է գնացել երկու շավղով, երկու ճյուղավորությամբ — մի կողմից դա այն լեզուն է, որ դարձել է մեր մամուլի այժմյան լեզուն, այլ խոսքով մեր գրական լեզուն, մյուս կողմից այն լեզուն, որ գործածել են Աբովյանը և հետո Պռոշյանը, Աղայանը և Թումանյանը։

Արևմտյան լեզվի վրա ես կանգ կառնեմ քիլ հետո, այժմ ես ուզում եմ խոսել մեր ռուսահայ լեզվի այս երկու ճյուղավորությունների մասին։ Այդ երկու ճյուղավորոլթյուններից մեկը դարձել է մեր մամուլի, գրականության խոշորագույն հատվածի, մեր ժողովների, գրագրության լեզուն, իսկ մյուսը կիրառվել է գլխավորապես գեղարվեստական գրվածքների շրջանակում, սակավ առ սակավ ելնելով այդ շրջանակներից և արշավանք գործելով ուրիշ գավառներ, այն էլ գլխավորապես միայն հրապարակագրության ու մամուլի գավառը։ Դրանից հեռու չի գնացել — գիտական առարկաների լեզուն լինելու փորձեր չի արել նա։

Ռուսահայ գրականության մեջ լեզվի զարգացման այդ երկու ճյուղավորումը իր սկզբնական շրջանում բացատրվում է նրանով, որ մարդիկ միևնույն տեսակետից ելնելով — այսինքն ժողովրդի նոր պահանջին համապատասխան լեզու ստեղծելու կարիքն զգալով, այդ միևնույն պահանջին կամեցել են բավարարություն տալ զանազան ճանապարհներով։

Աբովյանը վերցրել է մի բարբառ և առանց այլևայլության գրել այդ բարբառով և հակադրել է այդ բարբառը գրաբարին։ Իսկ մյուս ճյուղը նույն նպատակին դիմել է մի ուրիշ ճանապարհով — նա կերտել է մի նոր լեզու, որի մեջ մտել են նյութեր և գրաբարից, և բոլոր այն ժամանակ հայտնի և գործածության մեջ գտնվող բարբառներից։

Իրավ որ Նազարյանի լեզուն ավելի մոտ է հին լեզվին՝ այսինքն գրաբարին։ Աբովյանի լեզուն հասկանալի էր, շատ դյուրըմբռնելի մեր ժողովրդի մի մասին, որովհետև նրա իսկ, ժողովրրդի այդ հատվածի, լեզուն էր, սակայն չպետք է մոռանալ, որ դա հայ ժողովրդի մի հատվածն էր միայն։ Մինչդեռ ախալքալաքցու կամ շիրակացա համար այդ լեզուն գուցե ավելի դժվար