ռիսկ: Կարենը ինձ մի ուրիշ կոմբինացիա է առաջարկում, որն ինձ ավելի լավ է թվում։ Նա առաջարկում է, որ գիրքս հրատարակի «Գարուն»-ի խմբագրությունը՝ որպես «Գարունի գրադարան»-ի №-ից մեկը, որը մենք ենթադրում ենք հրատարակել։ Մենք մտադիր ենք հրատարակել մի շարք գրքեր «Գարունի գրադարան» ընդհանուր անվան տակ (իհարկե գտնելով հրատարակիչներ, որ կարծում ենք կհաջողվի — համենայն դեպս Կարենոն հավատացնում է, թե կհաջողվի)։ Եվ ահա նա առաջարկում է այդ գրադարանի մեջ մտցնել իմ գիրքը։ Ընդսմին նա առաջարկում է այդ նպատակով խմբագրության անունից դիմել որևէ մեկին, որպեսզի հրատարակեն այդ գիրքը։ Այն ժամանակ պարզ է, որ ես կստանամ ամբողջը, այլ կերպ ասած, «Գարունը»-ը ոչինչ չի վերցնում իրեն և հրատարակությունից ինչ որ ստացվի, կստանամ ես։ Դա ինձ ձեռնտու է։ Բայց գիրքը հավանաբար աշնանից շուտ լույս չեմ ընծայի, եթե հաջողվի։ Թե՞ դու կարծում ես. որ պետք է ավելի շուտ հրատարակել։ Այդ մասին գրի՛ր։
«Գարուն»[1]-ի գործերը նույն ընթացքում են։ Նորություն չկա։ Մտադիր ենք, ի միջի այլոց, հրատարակել նաև «Գարուն» թարգմանական և ծրագրում ենք առաջին գիրքը, ուր կմտնեն
- Համսունի «Վիկտորյա»-ն, որ թարգմանելու է Կարենը.
- «Սալոմե»-ն Ուայլդի — թարգմանում եմ ես.
- Կուպրինի «Սուլամիթ»-ը — ուզում ենք հանձնել Իսահակյանին.
- Մակինցյանն է ուզում թարգմանել Շնիցլերից.
- Ծատուրյանը՝ բանաստեղծություններ Տյուտչևից և Մայկովից.
- Սուրենյանը՝ Շեքսպիրի «Виндзорские кумушки»-ն որ արդեն թարգմանված է և Ծատուրյանի ասելով՝ աննման։
Եթե ուղում ես, մի բան էլ դու թարգմանիր, միայն, իհարկե, գեղեցիկ և նշանավոր, թեկուզ ռսերենից (այսինքն ուզում էի ասել ռուս հեղինակներից)։ Այդ ալմանախներին (թարգմանական) շատ է համակրում և Ծատուրյանը (պոետ) և առհասարակ վերջերս նա լավ է վերաբերվում «Գարուն»-ի գործերին։ Հասարակական
- ↑ Այստեղից սկսած գրված է հայերեն: