Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/100

Այս էջը հաստատված է

մարդավարի նամակ գրելու լինեի, պիտի չորս օր աշխատեի, այսինքն եթե ոչ մոտիկ մի մարդու գրելու լինեի։ Այսօր հավաս էլ չկա գրելու։ Այս «նամակս» կղրկեմ։ Ինչ լինում է՝ լինի։ Երևակայում եմ ինչպես ես հայհոյում ինձ այս նամակներիս համար։ [Մի՛ բարկանա, իմաստուն եղիր, խնայիր լյարդդ։ Բոլորովին հալից ընկել եմ ես, ոչ մի բանի պետք չեմ։ Դե ողջ լեր և ուրախ, գլխավորը ուրախ, թե չէ ձանձրալի է ամեն կողմդ տեսնել տխուր ու թախծալի բաներ։ Էխ, մարդ հիմա խմե՜ր բարեկամի հետ։ Վաղուց այդ չի եղե՜լ]։ Գրի՛ր։

Քո Վահան

Ամսի 10–12-ին կուղևորվեմ դեպի Մոսկվա։

Հասցես՝ Большая Садовая, д. 13, к. 12.

(Պաոլոն ինձ համար արդեն վարձել է սենյակ և առայժմ ինքն ապրում է այնտեղ)։

Վ.

Երևի ամսի 10-ին կգնամ Մոսկվա։ Գրիր Վարյայի հասցեն կամ իմս նրան — տեսնվենք։ Ինձ մի մոռանար։

Ազատ ժամանակդ այդտեղի նորություններից դրիր, ամեն ինչից «բեխաբար» եմ։ Բարևիր ում հարկն է։

Ես չհասկացա Ահարոնյանի գրածների համար են տվել պրեմիա, թե՞ թարգմանության, որ շատ կարևոր է, թեև ինքնըստինքյան այդ բոլորը բոլորովին նշանակություն չունի և կարևոր չէ, այնպես չէ՞։ [Ինձ թվում է այդ բոլոր ռեկլամները բխում են Ահարոնյաններից իրենցից. հիշո՞ւմ ես «Հորիզոն»-ում նրա նամակը իր թարդմանչուհուն]:


59. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1913, 11 սեպտեմբերի, Մոսկվա>

Սիրելի Ցոլակ

Երեկ գիշեր Վարյան հեռացավ Մոսկվայից, բայց ես պատահաբար և բոլորովին անակնկալ կերպով չկարողացա տեսնվել նրա