Իզուր եք փնովում կարկանդակները, Ալեքսանդրա Նազարովնա։ Սքանչելի կարկանդակներ էին, և ես հաճույքով էի ուտում։ Իսկ իմ հիվանդության հետ այդ կարկանդակները ոչ մի կապ չունեն, հակառակ Ձեր ենթադրություններին։
Թանկագին Ալեքսանդրա Նազարովնա[1]
Այսօր մենք հյուրեր ունեինք:
Հենց նոր գնացին։ Սուսաննան զբաղված է տունը հավաքելով։ Այսօր խեղճ կինս ստիպված եղավ բավականին չարչարվել։ Բայց ի՜նչ տանտիկին է։ Ինչպե՜ս են սիրում նրան բոլորը։ Առհասարակ խելքի ծով է, միայն թե առավոտները չար է լինում, իսկ երբեմն էլ կեսօրին, պատահում է նաև երեկոյան կամ գիշերը։ Դա, ես կարծում եմ, կկարգավորվի, երբ վերջնականապես տեղավորվենք և կանոնավորենք մեր կյանքը։ Իսկ դա հարկավոր է և շատ է հարկավոր։ Այն ժամանակ ա՜յ թե կապրեինք։ Չգիտեմ թե այդ ամենը ինչպես. գլուխ կգա, սարսափելի վախենում և անհանգստանում եմ։ Համենայն դեպս հույսս չեմ կորցնում։ Միայն թե գոնե մի կերպ տեղավորվեինք այստեղ, իսկ հետո Աստված ողորմած է՝ ամեն ինչ լավ կընթանա, կամաց-կամաց կհարստանանք և մի հինգ տարուց հետո միլիոնատեր կդառնանք, այն ժամանակ Ամստերդամում առանձնատուն կկառուցեմ և Ձեզ հյուր կկանչեմ։ Բայց առայժմ երազում եմ մի կերպ տեղավորվել գալ տարի, գեթ փոքր ռոճիկով։ Մոսկվայում դա շատ դժվար է, բայց և այնպես փորձել պետք է։ Իսկ եթե ոչ, ինչ արած, այն ժամանակ կգնանք որևէ Բասար-Գեչար (մի այդպիսի տեղ կա, դա նույնն է, ինչ որ ռուսերեն Ցարևո-Կոկշայսկը) և Կապրենք ու կասենք ինչպես Հուլիոս Կեսարը, լավ է գյուղում լինել առաջինը, քան թե քաղաքում
- ↑ Նամակը գրված է ռուսերեն: