երկրորդը։ Փա՛ռք քեզ, Տեր, ամեն դարդի դարման կա։ Դուք ինչպե՞ս եք, սիրելի Ալեքսանդրա Նազարովնա։ Ինչպե՞ս են մեր բոլոր բարի ծանոթները։ Ինչպե՞ս է Ձեր առողջությունը։ Ինչպե՞ս է մեր ուսանողացուն։ Խնդրում եմ բոլորին հայտնեք իմ ողջույնը և բարևեք։ Ժենչուրան ողջ և առողջ է, հիմա մեզ մոտ լինում է ավելի հաճախ, քանի որ նրա դասընթացները (նոր լեզուների) մեզնից հեռու չեն։ Բարևում եմ Ձեզ, համբուրում եմ Ձեր ձեռքը։
Ներեցեք, որ նամակս գրված է այսքան թափթփված և այնպես ոչ թարմ ու անհեթեթ։ Խիստ մի դատեք և ողորմած եղեք դեպի բազմաչարչար (ապագայում) ուսուցիչը (թեև դա դեռ հարց է—Աստված գիտի, թե մեզանից ինչ դուրս կգա, մենք ենթադրում ենք, իսկ Աստված տնօրինո՜ւմ է և այլն)
P. Տ. Սուսաննան և Ժենյան դավադրություն են կազմել իմ դեմ։ Իմացան, որ ես գրում եմ Ձեզ և, ահա, նույնպես սկսեցին նամակներ գրել, որպեսզի զրպարտեն ինձ։ Դուք մի հավատաք նրանց, Ալեքսանդրա Նազարովնա, նրանք սաստիկ սիրում են իրենց մորը և ձեռք են առնում բոլոր միջոցները, որպեսզի գցեն իմ հեղինակությունը։ Դուք նրանց մի հավատաք, իսկ ես Ձեզ կգրեմ ողջ ճշմարտությունը ու կծառայեմ Ձեզ հավատով և ճշմարտությամբ։
Սիրելի Ցոլակ
Դեռևս քեզ ոչ մի նամակ չեմ գրել—չեմ կարողանում գրել։ Այսօր ստացա Варя-ի նամակը, բացի այդ, մի քանի գործնական